19 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սա ցույց է տալիս, որ մեր վիճակը բարվոք է»

Կառավարությունն այսօր իր հերթական նիստին որոշում ընդունեց ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացնել 160 հազ. եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների պահանջը կատարելու համար: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով երկու հայցերի վճռի պահանջը կազմում է 52 հազ. եվրոյին և 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջըգործով վճռի պահանջը՝ 44 հազ. եվրոյին համարժեք դրամ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ 2010թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ-ի մայիսի մեկն ընկած ժամանակահատվածում Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը կազմում է 31-ը, որոնց փոխահատուցուման գումարը կազմել է 585 հազ. 804 եվրոային համարժեք դրամ։ «Համեմատության համար վերցրել ենք մի քանի երկրներ և վերլուծել նույն ժամանակահատվածը, արդյունքում՝ Հայաստանը ոչ միայն չի գտնվում վատ վիճակում, այլ բավական բարենպաստ վիճակում է՝ ինչպես պարտված գործերի քանակով, այնպես էլ փոխհատուցած գումարի չափով»,-ասաց նախարարը։

Նախարարը նաև հայտնեց, որ մասնավորապես նույն ժամանակահատվածում Ադրբեջանի դեմ կայացրած վճիռները 104-ն են, գումարը կազմում է 1 մլն 575 հազ. եվրո, Մոլդովայի դեմ կայացվել է 179 վճիռ, գումարը կազմում է 2 մլն 578 հազ. եվրոյից ավելի, Բուլղարիայի դեմ՝ 300 գործ, գումարը՝ 4 մլն եվրո, Հունգարիայի դեմ՝ 393 գործ, գումարը կազմել է 4 մլն-ից ավելի։ «Սա ցույց է տալիս, որ մեր վիճակը բարվոք է, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է բավարարված համարենք մեր գործունեությունը և որևէ միջոցներ չձեռնարկենք՝ իրավճակը շտկելու համար։ Այս առումով մեր գործողությունները պետք է բազմասպեկտոր լինեն՝ օրենսդարական նախաձեռնություններ, դատական պրակտիկայի շտկում և այլն»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ