18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեզ կարևոր երկու օր է սպասվում և մենք պետք է խիզախ լինենք` մինչև հաջորդ նիստը. ԵՄ հանձնակատար

Բոլոր երկրների կառավարությունների առջև ծառացած խնդիրը մեկն է` ինչպես բաշխել ֆինանսները Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ստորագրեցինք Բոլոնյայի հռչակագիրը: Այսօր ՀՀ-ում մեկնարկած Բոլոնյայի նախագահական գագաթաժողովի և քարտուղարության ֆորումի ժամանակ հայտարարեց կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական միության հանձնակատար Տիբոր Նավրաչիչը: Նա նշեց, որ մեր հասարակության առանցքը շատ լուրջ հարվածներ է ստացել` խոսքի ազատությունը և ակադեմիական միտքը հարձակման է ենթարկվել Եվրոպայում, դրա համար էլ պետք է միասին աշխատել և պահպանել երկխոսությունը:

 «Հակամարտությունը բազմաթիվ վտանգներ է բերում, դրանցից մեկը` մտքերի, գիտելիքի, փորձի փոխանակումը փակուղի մտցնելն է: Բուհերի դերն անփոփոխելի է եղել Եվրոպայում հասարակության ձևավորման համար. այսօր բարձրագույն կրթությունը կարևորագույն արժեք է ժողովրդավարական պետության համար»,-ասաց Նավրաչիչը: Նրա մեկնաբանմամբ` ուսանողների այս սերունդը նորամուծական է, աշխատասեր, և իրենք պետք է բարձրագույն կրթական ոլորտում տան նրանց հնարավորություն` ստանալ որակյալ կրթություն. «Բոլոր երկրների կառավարությունների առջև հիմա խնդիրներ կան ծառացած` ինչպես բաշխել ֆինանսները, ինչպես մասնավոր սեկտորին ստիպել կրթության ոլորտում ներդրումներ անել: Տեխնոլոգիան վերջին տասնամյակներում մեր աշխարհը շատ է փոխել` տեխնոլոգիաները փոխում են հնարավորությունները, որպեսզի գիտելիքներն ազատ հոսեն»:

Նավրաչիչի հավաստմամբ` Եվրոպան հետ չի մնացել կրթական ոլորում առկա փոփոխություններից: Ըստ նրա` չնայած երկրները շարժվում են նույն ուղղությամբ, բայց տարբեր արագությամբ են առաջ շարժվում, որոշ երկրներում, օրինակ, եվրոպական դիպլոմները չեն ընդունվում, ինչը սահմանափակում է ուսանողների շարժողունակությունը: Ամփոփելով իր խոսքը` Նավրաչիչը նշեց, որ առաջիկա երկու օրերը կարևոր են, և մինչև հաջորդ նիստը` պետք է խիզախ լինել` եղած փոփոխությունները կյանքի կոչելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ