11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2015

Երեխաս կես հայ չի.«System Of A Down»-ի Շավո Օդաջյան /վիդեո/

«Ինչ որ լավնա ես սիրում եմ»,- օրեր առաջ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աշխարհահռչակ  «System Of A Down» խմբի կիթառահար, մեր հայրենակից Շավո Օդաջյանը: Շավոն սիրում է ոչ միայն հայկական կերակրատեսակները: Հայ աղջիկներին առնչվող մեր հարցին օդաջյանը պատասխանեց.«Ես իմ տանը արդեն հայ աղջիկ ունեմ, ու երեխաս լրիվ հայ է, ոչ թե կես հայ»: Մանրամասները՝ տեսանյութում:

Նապոլեոնի մոտ կովկասյան արմատներ են հայտնաբերվել

Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը Նապոլեոն Բոնապարտի մոտ կովկասյան արմատներ է հայտնաբերել` հետազոտելով  կայսեր եւ Բոնապարտների ցեղի այժմյան ներկայացուցչի ԴՆԹ-ն: Այս մասին հայտնում է “Figaro” պարբերականը:  Գենետիկը, որն իրեն մոլեկուլային անթրոպոլոգիայի հիմնադիրն է համարում, արդեն 3 տարի աշխատում է կայսեր ԴՆԹ-ի վրա: Ինչպես նշել է հրատարակչությունը, ԴՆԹ-ի ավելի մանրամասն ուսումնասիրության դեպքում գիտնականները կարող են նաեւ պարզել Նապոլեոնի մահվան […]

Ապօրինի շինարարություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում ուսումնասիրվել է 2012-2014 թվականների ընթացքում խախտումներ արձանագրված հասցեների առկա վիճակը: Նշվել է, որ 6 վարչական շրջաններում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի շինարարությունը շարունակելու դեպքեր, որոնց մասով կազմվել է շուրջ 20 վարչական կրկնակի արձանագրություն: Այս մասին զեկուցվել է […]

Այս ի՞նչ է կատարվում /վիդեո/

 «Դժբախտաբար, մեր գրականությունը դարին հուզող, մեր հասարակությանը հուզող խնդիրներից մի քիչ դուրս է»,-Henaran.am-ի զրույցում կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը, ում վերջին հոդվածը այս ինչ է կատարվում մեր երկրում, աշխարհում լեյտմոտիվն ունի: Գրականագետը չի ընդունում, որ օրվա գրականությունը ներկայացնում է խեղճ հայի կեցվածքը:  Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հերթը Գերմանիայինն է. թուրք հաքերները կոտրել են Ավստրիայի ԿԲ կայքը

 «Türk Hack Team» հաքերային խմբի անդամներն Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման պատճառով հարձակումներ են գործել երկրի պետական կայքերի վրա, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` թուրք հաքերներին հաջողվել է մի քանի ժամով խափանել Ավստրիայի կենտրոնական բանկի պաշտոնական կայքի (oenb.at) աշխատանքը: Խմբի անունից հայտնված հայտարարության մեջ նշվել է, որ հարձակումները շարունակվելու են բոլոր […]

Սարուխանում ուսուցչուհին ծեծել է բուժքրոջը

48-ամյա Օլյա Ս-ն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել հարևանուհուն ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն` 2007 թվականից սկսած Ալլա Գ-ն իր ընտանիքով բնակություն է հաստատել Գեղարքունիքի Սարուխան համայնքում: Նրանց հարևանությամբ է բնակվել Օլյա Ս-ն` իր ընտանիքով: Հարևաններով անհաշտ […]

Կայացել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) ղեկավար խորհրդի հերթական նիստը:  Համաձայն հաստատված օրակարգի՝ խորհուրդը քննարկել և հաստատել է  Ծրագրի «Գյուղական ենթակառուցվածքներ» բաղադրիչի շրջանակում 2015-2016 թթ. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից ֆինանսավորվող ոռոգման և ջրամատակարարման ենթածրագրերի համար ընտրված համայնքների ցանկը: Քննարկվել ու հաստատվել են նաև ՀՀ կառավարության […]

Թուրք մարզիչը հերքել է Օզբիլիսի նկատմամբ ազգային խտրականություն դնելու մասին լուրը

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի թուրք մարզիչ Մուրաթ Յաքընը մեկնաբանել է օրեր առաջ մամուլում հայտնված այն լուրը, թե «Սպարտակի» ֆուտբոլիստ հայազգի Արազ Օզբիլիսի կարծիքով մարզիչն իրեն թիմի հիմնական կազմում չի ընդգրկել հայ լինելու պատճառով, գրում է Ermenihaber.am-ը: Թուրք մարզիչը  հայտարարել է, որ այս պատմության պատճառով շատ հիասթափված է Օզբիլիսից և լիովին հերքել է իր կողմից ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի