11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2015

Տիգրանը գիտակցության չգալով մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մայիսի 2-ին, ժամը 01.30-ին, ուղևորներից մեկը` 1994 թ. ծնված Տիգրան Գրիգորյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիայի փող. 50-88 զույգ համարների, Սեբաստիայի 125, 127, 141/1, 141/2, 141/3, 141/4, 141/5 համարների,  «Մալաթիա Մոլ»,  «Երևան Սիթի» առևտրի կենտրոնների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում […]

Արմենի տղաները ծեծել են Մուրադին

Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երեկ, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի ամառանոցներում Արմենի տղաները ծեծել են Մուրադին, ով գտնվում է ծանր վիճակում: Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 14.00-ին, 1973 թ. ծնված Մուրադ Բ.-ն հաղորդում է տվել, որ […]

Պաշտոնյաները չեն սիրում լուսանկարվել

«Լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքները կատարելիս հաճախ պաշտոնյաների կողմից խոչընդոտների են հանդիպում, ինչն էլ տեղեկատվության ազատության խոչընդոտում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը։ Հիշեցնենք, մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն էր: Ըստ Հայրապետյանի՝ միայն Հայաստանում չէ, որ լրագրողներն աշխատանքի ընթացքում խոչընդոտների են հանդիպում, սակայն այլ երկրներում բռնության դեպքերը պատճառաբանված են Հայաստանում՝ […]

Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի և Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը` […]

Գալուստ Սահակյանը հանդիպե՞լ է Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ. Թբիլիսին սպառնում է

Եթե հաստատվի օսեթական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Ցխենվալի վարչակազմի ներկայացուցիչների հետ, ապա վրացական կողմը ադեկվատ կարձագանքի դրան: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն, գրում է apsny.ge-ն: «Այդ տեղեկատվությունը տարածել է օսական կողմը: Այլ աղբյուրներ մենք չենք հայտնաբերել: Տեղեկատվությունը հաստատված չէ: Այդ մասին հայտնի է նաև մեր […]

«Տարոսը Հայաստանին»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է ԼՂՀ ԱԺ ընտրություններին և կարծիք հայտնել, որ 2015թ մայիսի 3-ի ընտրություններում հաղթել է ժողովուրդը: Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «Սա չափազանց կարևոր է։ Չնայած երկրների մի մասը հայտարարում է, որ չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները, քանզի ԼՂՀ-ն ճանաչված չէ, այնուամենայնիվ լավ էլ հետաքրքրվում են […]

Հաշվարկել է 7.8մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20-30.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 3.81 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 48 որոշում և հաշվարկվել է 7.8մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի