10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Գալուստ Սահակյանը հանդիպե՞լ է Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ. Թբիլիսին սպառնում է

Եթե հաստատվի օսեթական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Ցխենվալի վարչակազմի ներկայացուցիչների հետ, ապա վրացական կողմը ադեկվատ կարձագանքի դրան: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն, գրում է apsny.ge-ն:

«Այդ տեղեկատվությունը տարածել է օսական կողմը: Այլ աղբյուրներ մենք չենք հայտնաբերել: Տեղեկատվությունը հաստատված չէ: Այդ մասին հայտնի է նաև մեր դեսպանատանը: Մենք փորձում ենք ճշգրտել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը»,- ասել է նա:

Նա նշել է, որ եթե հաստատվի այդ տեղեկատվությունը, ապա վրացական կողմը կպատասխանի ադեկվատ կերպով:

«Եթե հաստատվի, որ ամեն ինչ տեղի է ունեցել այդպես, ապա մենք բնականաբար ադեկվատ կարձագանքենք: Դրան անպայմանորեն կհաջորդի արձագանք»,- ասել է նա` նշելով, որ կան արձագանքելու տարբեր ձևեր` բողոքը, դեմարշը, դիմումը, խորհրդակցությունն ու դեսպանի հետ հանդիպումը.

«Տեսնենք, թե տվյալ տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը: Շտապել պետք չէ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ