01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հաշվարկել է 7.8մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 20-30.04.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 3.81 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 48 որոշում և հաշվարկվել է 7.8մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 32.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 420.0հազ,դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկվել է 3.63մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված  ապօրինի ծառահատման գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի   որոշում և հաշվարկվել է  50.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված 18 խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման   գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 18.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Կոտայքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների  արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 450.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 410.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 68.87հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 824.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 773.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:                    

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                                                                                                                                                                                                                                                             Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված հողի աղտոտման   համար մեկ իրավաբանական  անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի  վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված հողի պահպանման կանոնների խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 47.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված  հողի բերրի շերտի օգտագործման կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

  Ընդերքի բնապահպանական և մթնոլորտի վերահսկողության բաժինների կողմից  տնտեսվարողի մոտ համատեղ իրականացված ստուգման արդյունքում  կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.21մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Երևանի տարածքային բաժնի կողմից վեց տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի վեց որոշում:   

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երեք որոշում:

  Կոտայքի տարածքային բաժնի կողմից չորս տնտեսվարողների նկատմամբ  կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի չորս որոշում:

 Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում, իսկ  Լոռու տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային ստորաբաժանման կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված երկու գործերով կայացվել է 200.0հազ,դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 47.52հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային   բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 15 հատ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի արդյունքում  հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների  հայտնաբերված ձկան  ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է 25.0գծմ  ձկնորսական ցանց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  3.7մլն.դրամ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ