11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2015

Թմրամիջոց՝ պայուսակից

Մայիսի 3-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վահե Ա.-ին: Խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է 0.5 լ տարողությամբ պլաստմասսե 2 տարա, որոնցից մեկը լցված էր 250 գ, իսկ մյուսը` 450 գ դեղին գույնի հեղուկով, 5 մլ […]

Հերմինե Նաղդալյանը շնորհավորում է արցախահայությանը՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կապակցությամբ

 Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խորհրդարանական  արդեն վեցերորդ ընտրություններն են անցկացվում, որոնք  ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ղարաբաղը և ղարաբաղցին տերն են իրենց ճակատագրի, իրենց պետության, որի հիմքում ժողովրդավարական արժեքներն են:  Այդ արժեքներով է նա այսօր գնում դեպի պետության զարգացում, դեպի ապագա՝ ձևավորելով ժողովրդի կողմից իրապես ընտրված , նրա վստահությունը վայելող իշխանություն, որը պատասխանատու է իր […]

«Այլասերված հասարակությունը »

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասարակությունը ծնում, վերարտադրում է ինչով տարիներ շարունակ սնվել է, ապրել, գոյատևել…Ինչը ձևավորել է անհատին, քաղաքացուն, ողջ հասարակությանը, ինչի արդյունքում ստեղծվել է ներկա աղճատված ու ամորֆ արժեհամակարգը: Դեռևս խորհրդային տարիներին` հատկապես հետստալինյան ժամանակաշրջանում, «ամենալավ»  մարդիկ համարվում էին «շուստրիները», պետական փողերը հաջողությամբ յուրացնողները, օրենքը, օրինականությունը շրջանցողները: Երեխաները, պատանիներն […]

Համոզվեք

Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Զուգահեռ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման և խորքային հորերի շինարարական աշխատանքները: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքապետը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է նախքան համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդի […]

Կապել են ծառին ու այրել

Արտաշ Պողոսյանի պատմությունը Արմինե Պողոսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապիպատմությունը: Նա պատմել է, որ 4-5 տարեկան է եղել, երբ սկսվել է ջարդը:Թուրքերը նրա երեք քրոջը կապել են ծառին ու հենց իր աչքի առաջ այրել: «Պապիս հիշում եմ տխուր ու արցունքակալած աչքերով: Փոքր էի այն ժամանակ, չէի հասկանում ու պատկերացնում իր ցավը: Պատմում էր՝ երբ ինքը […]

Վիգեն Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց SOAD-ին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, անչափ կարևորեց այդ օրերին ձևավորված ազգային հոգևոր միասնության գաղափարը, որի գագաթնակետը Մայր աթոռի սրբադասման արարողությունն էր: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց SOAD երաժշտական խմբին՝ շեշտելով, որ չնայած եղանակային պայմաններին` Հանրապետության հրապարակում մեծ ոգևորություն […]

Աբովյանում «Ժիգուլի» է հրդեհվել. հանգամանքները պարզվում են

Մայիսի 3-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ «Ժիգուլի» ավտոմեքենա է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող ռեստորանի դիմաց կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհվել է: Կրակը մարվել է ժամը 06.50-ին: Վնասի […]

Վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքերԱրցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ: Վարչապետը ողջունել է նրանց որոշումն այցելելու Արցախ և համոզմունք հայտնել, որ այն սկիզբն է հետագա արդյունավետ համագործակցության: Գործադիրի ղեկավարը կարևորել է պարբերական շփումների նշանակությունը՝ փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից: Հյուրերը ներկայացրել […]

Գերմանիայի հարվածը

Վարագույրը բարձրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ստեղծած քաղաքական մթնոլորտի վրա: Միջազգային մակարդակի վրա արձանագրվածները, դոմինոյի ազդեցության տեսությամբ առարկայացած ճանաչումների, դատապարտանքների եւ համապատասխան հայտարարությունների արշավը հուշում են նախադրյալներ` շարունակականություն ապահովելու: 100-րդ տարելիցը լավ առիթ էր առնչված պետությունների համար կարմիր քարտ ցույց տալու Անկարային: STOP ասելու նոր օսմանականության հոխորտանքով աշխարհաքաղաքական ուժի վերածվելու նկրտումներ դրսեւորող եւ արեւմտյան ուժերի վերահսկողությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի