11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վիգեն Սարգսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց SOAD-ին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, անչափ կարևորեց այդ օրերին ձևավորված ազգային հոգևոր միասնության գաղափարը, որի գագաթնակետը Մայր աթոռի սրբադասման արարողությունն էր: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց SOAD երաժշտական խմբին՝ շեշտելով, որ չնայած եղանակային պայմաններին` Հանրապետության հրապարակում մեծ ոգևորություն էր տիրում:

Անդրադառանալով ապրիլի 24-ին Սարգսյանը հիշեցրեց, որ ոգեկոչման արարողությանը 65 պատվիրակություն էր մասնակցում. «Պետք է հատուկ կարևորել մեր բարեկամ երկրների առաջնորդների, խորհդարանների ղեկավարների մասնկացությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ օրը կայացավ նաև նախագահի հանդիպումը ՌԴ, ապա Ֆրանսիայի նախագահների հետ, ինչպես նաև երկկողմ այլ հանդիպումներ:

 Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, պետական գերատեսչություններին և կուսակցություններին: «Կարևոր ազդակն այն է, ապրիլի 24-ով չի ավարտվում Ցեղասպանության միջոցառումների շարքը: Վաղը նախագահը մեկնում է ԱՄՆ՝ Վաշինգտոնի Մայր տաճարում մատուցվող պատարագին մասնակցելու, այնտեղ են լինելու նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, այնուհետև միջոցառումները շարունակվելու են»,-ասաց Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ