12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Վարչապետն ընդունել է գերմանացի մի խումբ պատգամավորների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքերԱրցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ:

Վարչապետը ողջունել է նրանց որոշումն այցելելու Արցախ և համոզմունք հայտնել, որ այն սկիզբն է հետագա արդյունավետ համագործակցության: Գործադիրի ղեկավարը կարևորել է պարբերական շփումների նշանակությունը՝ փոխադարձ հետաքրքրության հարցերի շուրջ համատեղ ծրագրեր իրագործելու տեսանկյունից:

Հյուրերը ներկայացրել են իրենց տպավորությունները մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ դրանք համարելով ժողովրդավարության սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանող: Կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ