11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2015

Բաց նամակ

Հարգելի պարոն Նազարյան, Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 190 000 անձ: Նրանք կազմում են բնակչության սոցիալապես առավել անապահով խավը, քանի որ անմատչելի միջավայրի և խտրական վերաբերմունքի պատճառով զրկված են կրթություն ստանալու և աշխատանք ունենալու տարրական հնարավորություններից: Նկատի ունենալով վերը նշվածը` հարկ ենք համարում նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը ֆինանսապես ծանր և […]

Լրագրողին սպանված են գտել

Բրազիլիայում նախօրեին  հայտաբերվել է  ճանաչված լրագրող Էվանի Ջոս Մեցքերի դին, տեղեկացնում է անգլիական The Guardian-ը:  Լրագրողը օրեր շարունակ անհայտ կորած է համարվել, որից հետո դին հայտաբերվել է Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի քաղաքներից մեկում: Ջոսի ձեռքերը կապկպված են եղել, իսկ մարմնի վրա բռնության հետքեր են նկատվել: Ըստ նախնական վարկածի` սպանության հիմնական դրդապատճառը մանկապղծության, թմրաբիզնեսի մասին լրագրողի վերջին […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

Մայիսի 22-ին սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է 0,74 դրամով, 478,1 դրամից դառնալով՝ 477,36, եվրոյի փոխարժեքը աճել է 1,75 դրամով, 532,65 դրամից դառնալով՝ 534,4, ռուբլու փոխարժեքը նվազել է 0,05 դրամով, 9,61 դրամից դառնալով՝ 9,56: 

Ո՞ւմ վրա է մեր հույսը /վիդեո/

«Էնպես չի, որ ազատամարտիկները նոր են սկսում գնալ, ազատամարտիկները արդեն 23-25 տարի է գնում են երկրից: Նոր ազատամարտիկներ են սուտ ու մուտ ծնվում: Դէ բավականին  ազատամարտիկներ էլ վաղաժամ մեռան…»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով արտագաղթող ազատամարտիկների թեմային ասաց հետախույզ վետերան Արթուր Բունիաթյանը: Խոսելով հնարավոր պատերազմի ու այն մասին թե ո՞վ է գնալու սահմանները պաշտպանելու Բունիաթյանը ասաց. «Մեր […]

Այ քեզ Պուճուր

Ադրբեջանն աչքիս պատային վիճակում է: Ալիեւը կամ պախմելից չի կարողանում դուրս գալ:Կամ դադարել է վերահսկել իրավիճակն իր երկրում, էլ առավել` արտաքին քաղաքականության վեկտորում: Իլհամը ոչ միայն չի գնացել Ռիգա` հզոր դիվիդենտներ պարգեւելով Հայաստանին:Հիմա էլ չի ստորագրում ընդհանուր Արեւելյան գործընկերության Հռչակագիրը` Ղարաբաղին առնչվող ձեւակերպումների պատճառով: -Չէ` չեմ կարծում, որ դրանով ուզում է`էդպես հարբած` կոշիկախառը Ռուսաստանի սիրտը մտնել:  […]

Խորհրդակցություն ՊՆ ղեկավարության հետ

Մայիսի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անկացվել է խորհրդակցություն ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է նախորդ զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, առաջնագծի հագեցվածության, սահմանային ծառայությանն առնչվող խնդիրներին: Նախարարի ուշադրության կենտրոնում են եղել առաջիկայում ՀՀ տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2015» համատեղ զորավարժության, «Միություն 2015. Հաղթանակի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

«Մեկ-մեկ էլ բերնին պտի տանք» /վիդեո/

«Արդեն աղջիկներն էլ բարձրագույն զինվորական կրթություն են ստանում բոլոր բնագավառներում: Նշանակում ա մենք ազգովի միասնական ենք, մեր մայրը, մեր քույրը միասին պարտականություն է կրելու և պետք ա հզոր լինենք »,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալի դիտարկմամբ` մենք շրջապատված ենք վտանգավոր հարևաններով ու ուրիշ տարբերակ չունենք. «Մենք էլ, ոնց որ օվկիանոսի մեջ […]

Ոստիկանությունը հիշեցնում է

Մայիսի 22-ին, ժամը 20.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 125 տրանսպորտային միջոց. 36-ը` Երևանում, որոնցից 23-ի վարորդները` անչափահաս, 13-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի, 89-ը` մարզերում, որոնցից 45-ի վարորդները` անչափահաս, 3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում,  41-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նշված ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքեր չեն արձանագրվել: Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի