11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2015

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Uուրենյանց, Ահարոնյան, Բաբայան, Հր. Ներսիսյան, Ա. Տիգրանյան, Վարշավյան, Վ. Փափազյան, Դ. Անհաղթի, Կ. Ուլնեցու փողոցների, Ադոնցի 12, 14, Պ. Սևակի 1/1, 1/2, 1/3, 1/4, 2 համարների, Ազատության պողոտայի` […]

«Սպանեք Լիսկային»

Այսօր Աժ Ճեպազրույցների ժամանակ լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք կապ  ունի  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Սյունիքի մարզպետի վրա ուղղված կրակահերթի հետ՝ Զուրաբյանը պատասխանեց «Սպանեք Լիսկային ձեր մեջ: Դա ձեզ բոլորիդ խորհուրդ է իմ կողմից, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանին»,-խորհուրդ տվեց Զուրաբյանը:

Վարչապետը հանդիպել է սահմանապահ համայնքների աշակերտներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին: Կառավարության ղեկավարը զրուցել է աշակետների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ողջունել աշակերտների այցը […]

Մի օր հաստատ Սասնա պարը պարելու ենք Սասունում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 21-ին կազմակերպվել էր «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը։ Սկավառակներից մեկը կազմված է հայ երգի մեծ երախտավոր, բանահավաք, ազգագրագետ, երգիչ Հայրիկ Մուրադյանի կատարմամբ երգերից, իսկ երկրորդը՝ «Կարին» ազգագրական երգ ու պարի խմբի կատարմամբ պարերից: Սկավառակների հետ տպագրվել է նաև գրքույկ, որն ամփոփում է երգերի նոտաները, բառերը, ներկայացված են պարերի մասին տեղեկություններ, պարերի […]

«Հենց սա է ցեղասպանությունը, Պուտին». թուրքերը չեն հանգստանում

Թուրքական «Yeni Söz» թերթը «Ցեղասպանությունը սա է, Պուտին»  («Это и есть геноцид, Путин») ռուսերեն վերնագրով հոդվածում անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և հռետորական հարց հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Ermenihaber.am-ը: «Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի […]

Շառ ա, գալի, կպնում ա էտ մարդուն /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրատվամիջոցներից է տեղեկացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կարկոցների միջադեպից: Henaran.am-ի հարցին, թե չի զրուցել մարզպետի հետ, նա պատասխանեց. «Չէ, էս երկու օրը երբ որ գա քաղաք, կզրուցենք»: «Ինքը շատ լավ մարդ է: Որդին էլ շատ լավ մարդ ա»,-նշեց նա: Հարցին, թե ինչու է որդին՝ Տիգրան Խաչատրյանը […]

Աշոտյանը հիշեց «մեղքերը» /վիդեո/

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ «Վերջին զանգին», Երևանի թիվ 112 ավագ դպրոցում էր: Նախարարը վալս պարեց շրջանավարտի հետ, իսկ լրագրողների հետ զրույցւոմ հիշեց իր «Վերջին զանգն» ու անկեղծացավ:  Պարզվում է՝ նախարարն իր «Վերջին զանգին» ծխել է:  «Գնացել ենք տղերքից մեկի սեփական տան ավտոտնակ, սեղան ենք գցել, հին մագերով քեֆ ենք արել մինչև առավոտ»: […]

«Մեծատառով գեներալ»

Այս քառօրյայի ընթացքում ՀՀԿ 2 պատգամավորներ առանձնացան: Խոսքը Հայկ Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի մասին է: Հայկ Գրիգորյանը առաջին անգամ ելույթ ունեցավ, ելույթում  պաշտպանելով  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Սեյրան Սարոյանն էլ բանավիճեց  Զարուհի Փոստանջյանին: Նշենք, որ  Փոստանջյանը ԱԺ ընդմիջման ժամին  ինչ-որ թղթեր էր բաժանել պատգամավորներին, և երբ պատգամավորը մոտեցել էր  գեներալին, վերջինս նետել էր . «Էս […]

Հրատապ. սկանդալ Ռիգայի գագաթնաժողովում. Tert.am

Ռիգայում ընթացող գագաթնաժողովը նախագահող Սերջիո Մատարելլա Մոգերինին վրդովվել և չնախատեսված ընդմիջում է հայտարարել, գրում է Tert.am-ը: Ինչպես հաղորդում է Tert.am–ի աղբյուրը, վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով: Ադրբեջանական կողմի այս քայլը հարուցել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի