«Հենց սա է ցեղասպանությունը, Պուտին». թուրքերը չեն հանգստանում

Թուրքական «Yeni Söz» թերթը «Ցեղասպանությունը սա է, Պուտին» («Это и есть геноцид, Путин») ռուսերեն վերնագրով հոդվածում անդրադարձել է չերքեզների տեղահանությանը և հռետորական հարց հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Ermenihaber.am-ը:
«Հայերի տեղահանությունը ցեղասպանություն անվանող Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինին հարց ենք ուղղում. ի՞նչ է 1829-1900 թվականներին ռուս զինվորների կողմից 1մլն 200հզ. չերքեզների կոտորածի անունը»,- գրել է թերթը:
Թերթը գրել է, որ ամեն անգամ պատերազմների ժամանակ թուրքերի նկատմամբ ռուսների տարած հաղթանակները դժբախտության պատճառ էին դառնում չերքեզների համար:
Թուրքական թերթը պնդել է, որ 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրից հետո ռուսական զորքերը Կովկասում պատմության մեջ չտեսնված կոտորածներ են իրականացրել, որին զոհ է գնացել 1.2 մլն չերքեզ:
Աղբյուր` Ermenihaber.am