11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2015

Երևանում մեկնարկել է ԵԵՊ 2-րդ միջազգային համաժողովը

      Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի կողմից կազմակերպված ԵԵՊ 2-րդ միջազգային համաժողովի հանդիսավոր բացումը:   Համաժողովի շրջանակում Երևանում գտնվող տասնյակ երկրների 200-ից ավելի պատվիրակներ մարդու իրավունքների, հանրային կառավարման, տնտեսական կայունության, ինչպես նաև քաղաքային զարգացմանն ու զբոսաշրջությանն  առնչվող հարցերի շուրջ  քննարկումների ընթացքում կարծիքներ են փոխանակել և ներկայացրել խնդիրների լուծման վերաբերյալ […]

Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Արևելյան գործընկերության չորրորդգագաթնաժողովում   Լատվիայի հարգարժա՛ն վարչապետ Ստրաույումա, Եվրոպական խորհրդի հարգարժա՛ն նախագահ Տուսկ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ հայտնում Լատվիայի […]

Երեք օր կհանգստանանք

Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է: Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի՝ մայիսի 28-ը Հանրապետությունում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նկատենք, հաջորդ շաբաթ ոչ աշխատանքային օրեր են մայիսի 28-ը, 30-ը և 31-ը:   

Քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Բելգրադում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններ ենք ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Դաչիչի հետ: Մենք […]

Հոսանքի թանկացումը մտահոգիչ է. ՀՀԿ պատգամավոր

Մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրահավաք է նախատեսված: Հնարավոր է արդյոք ՀՀԿ-ականների մասնակցությունը այս հանրահավաքին, թեկուզ երիտասարդության մակարդակով, լրագրողի հարցին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը այսպես պատասխանեց. «Հարցը մտահոգում  է բոլորին, այդ թվում Հայաստանի հանրապետության ցանկացած քաղաքացու: Մեզ մտահոգում է այդ հարցը և կարծում եմ, որ հոսանքի թանկացումը ոչ միայն կբերի […]

Ոստիկանությունից ծնողներին զգուշացնում են

Մայիսի 22-ին, ժամը 12.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց. 10-ը`Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 19-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս: Ոստիկանությունից մեկ անգամ ևս ծնողներին հորդորում են տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան: 

Սահմանադրության նոր նախագիծը կներկայացվի այս ամսվա վերջին

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Սահմանադրության զարգացման էվոլյուցիան սահմանափակվել է։ Այսինքն՝ մենք ինքներս մեզ ստիպում ենք բարեփոխումները անցկացնել վիրահատական ճանապարհով։ Եթե դա չանենք, Սահմանադրությունը կլճանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին:  Նա հայտնեց, որ ընտրվել է կառուցվածքային մոտեցումը: Ներկայումս գործող Սահմանադրության երկու մասերին նախագծում […]

Միանգամից կթանկանան առաջին սպառման ապրանքների գներն առնվազն 20%-ով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված ՀԷՑ-ի նոր առաջարկը հերթական անօրինականությունն է, որը տեղի է ունենում մեր երկրում: Ուսումնասիրելով փաստերը, անգամ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ելույթները՝ հասկանալի է դառնում, որ այս քայլը նույնպես մեր երկրի ղեկավարության հերթական քմահաճույքն է: Էլէներգիայի թանկացման հետ մեկտեղ միանգամից կթանկանան առաջին սպառման ապրանքների գներն առնվազն 20%-ով: Հսկայական թվով անօրինականությունները, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի