11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սահմանադրության նոր նախագիծը կներկայացվի այս ամսվա վերջին

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ Սահմանադրության զարգացման էվոլյուցիան սահմանափակվել է։ Այսինքն՝ մենք ինքներս մեզ ստիպում ենք բարեփոխումները անցկացնել վիրահատական ճանապարհով։ Եթե դա չանենք, Սահմանադրությունը կլճանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: 

Նա հայտնեց, որ ընտրվել է կառուցվածքային մոտեցումը: Ներկայումս գործող Սահմանադրության երկու մասերին նախագծում համապատասխանում է երեք մաս, որոնք վերաբերում են սահմանադրական կարգին, մարդու իրավունքներին, սոցիալական, մշակութային ոլորտներում օրինակարգության երաշխիքներից: Այսինքն, գործող Սահմանադրության 60 հոդվածներին, նոր նախագծում համապատասխանում են 86-ը: Ըստ Հարությունյանի՝ մյուս մասերի քննարկումները դեռ չեն իրականացվել:

Նա տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Հայաստանի հանրությանն է ներկայացնելու նոր Սահմանադրության նախագիծը այս ամսվա վերջին: Նախօրեին կայացած նիստում հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է պատրաստել իրենց վստահված գլուխները մինչև մայիսի 26-ն ու ներկայացնել հանձնաժողովին: Մայիսի 28-29-ին նախատեսվում է հանձնաժողովի նիստ անել և առաջին ընթերցմամբ փոփոխություններ մտցնել:

Նիստում հանձնաժողովը նաև հստակեցնելու է իր մոտեցումը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն: Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների նախապատրաստության շրջանակներում հունիսի սկզբից հունիսի 12-ը Հայաստանի քաղաքական ուժերի միջև հանդիպումներ են պլանավորվում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ