04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Մեծատառով գեներալ»

Այս քառօրյայի ընթացքում ՀՀԿ 2 պատգամավորներ առանձնացան: Խոսքը Հայկ Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի մասին է: Հայկ Գրիգորյանը առաջին անգամ ելույթ ունեցավ, ելույթում  պաշտպանելով  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Սեյրան Սարոյանն էլ բանավիճեց  Զարուհի Փոստանջյանին:

Նշենք, որ  Փոստանջյանը ԱԺ ընդմիջման ժամին  ինչ-որ թղթեր էր բաժանել պատգամավորներին, և երբ պատգամավորը մոտեցել էր  գեներալին, վերջինս նետել էր . «Էս ինչ ձևի կենդանի ա սա, հլը սրան նայեք, դու ոչ մի բանի հետ գործ չունես»:

Ինչի՞ համար են նմանօրինակ պատգամավորները խորհրդարանում հարցը այսօր ճեպազրույցների ժամանակ լրագրողը ուղղեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին:

«Ում մասին ակնարկում եք՝ գեներալ Սարոյանը, իրոք բավականին լուրջ գործունեություն իրականացրած անձնավորություն է ՀՀ-ի համար: Արժանի է բարձր գնահատականի: Միայն մեր խորհրդարանը չէ, որ նմանատիպ փաստերի ականատեսն է լինում:

Աշխարհի ցանկացած խորհրդարանում նման էմոցիոնալ քննարկումների ականատես լինում են: Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, երկկողմանի էր, չեմ կարծում, որ միակողմանի էր: Այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը էմոցիոնալ բարձրաձայն քննարկումներ էին»:

Ինչ վերաբերում է Հայկ Գրիգորյանին, Գագիկ Մելիքյանն ասաց, որ նա Գորիսից ընտրված մեծամասնական պատգամավոր է, եւ քննարկումը  նրան վերաբերվում է: Նա ասաց, որ եթե մինչ օրս Հայկ Գրիգորյանը չի իրականացրել լուրջ օրենսդրական գործունեություն, երիտասարդ է, դեռ կիրականացնի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ