10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բաց նամակ

Հարգելի պարոն Նազարյան,

Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 190 000 անձ: Նրանք կազմում են բնակչության սոցիալապես առավել անապահով խավը, քանի որ անմատչելի միջավայրի և խտրական վերաբերմունքի պատճառով զրկված են կրթություն ստանալու և աշխատանք ունենալու տարրական հնարավորություններից:

Նկատի ունենալով վերը նշվածը` հարկ ենք համարում նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը ֆինանսապես ծանր և խիստ բացասական ազդեցություն կունենա հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների վրա, քանի որ թանկացմանը զուգահեռ ֆինանսական նոր հնարավորություններ չեն ստեղծվում նրանց համար: Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով կբարձրանա նաև կենսական նշանակություն ունեցող այլ ծառայությունների և ապրանքների արժեքը, ինչն է՛լ ավելի կվատթարացնի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների սոցիալական վիճակը և կենսապայմանները:

Մենք` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» և դրա անդամ 23 հասարական կազմակերպությունները, մտահոգված ենք այս խնդրով և մեր շահառուների անունից դիմում ենք Ձեզ` կոչ անելով կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը: Մենք պահանջում ենք հաշվի առնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, լսել նրանց ձայնը և ստեղծել հավասար պայմաններ արժանապատիվ ապրելու համար:

Մենք հավատում ենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հետ կապված որոշումներ կայացնողները կարող են համապատասխան ռեսուրսներ և միջոցներ կիրառելու դեպքում կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը, և լրացուցիչ դժվարություններ չեն ստեղծվի առանց այն էլ ոչ իրենց մեղքով դժվարին իրավիճակում հայտնված մեր քաղաքացիների համար:

Կանխավ շնորհակալ ենք:

Հարգանքով`

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»  իրավաբանական անձանց միություն և անդամ կազմակերպություններ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ