«Մեկ-մեկ էլ բերնին պտի տանք» /վիդեո/
«Արդեն աղջիկներն էլ բարձրագույն զինվորական կրթություն են ստանում բոլոր բնագավառներում: Նշանակում ա մենք ազգովի միասնական ենք, մեր մայրը, մեր քույրը միասին պարտականություն է կրելու և պետք ա հզոր լինենք »,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Գեներալի դիտարկմամբ` մենք շրջապատված ենք վտանգավոր հարևաններով ու ուրիշ տարբերակ չունենք. «Մենք էլ, ոնց որ օվկիանոսի մեջ մի պուճուր կենդանի, ու դրա համար պետք ա սուրույով լինենք, կարողա սուրույով ասածը մի քիչ կոպիտա, բայց մենք պետքա համախմբված ու միասնական լինենք»,-ասաց գեներալը և հավելեց. «Եթե ձեռքերս բռունցք արած չլնենք ու մեկ-մեկ էլ բերնին տանք՝ ուրեմն չկանք»:
Մանրամասները՝ տեսանյութում: