19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հերթը Գերմանիայինն է. թուրք հաքերները կոտրել են Ավստրիայի ԿԲ կայքը

 «Türk Hack Team» հաքերային խմբի անդամներն Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման պատճառով հարձակումներ են գործել երկրի պետական կայքերի վրա, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «haberler.com» լրատվական կայքի` թուրք հաքերներին հաջողվել է մի քանի ժամով խափանել Ավստրիայի կենտրոնական բանկի պաշտոնական կայքի (oenb.at) աշխատանքը: Խմբի անունից հայտնված հայտարարության մեջ նշվել է, որ հարձակումները շարունակվելու են բոլոր այն երկրների կայքերի վրա, որոնք հայտարարել են Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին:

«Հերթը Գերմանիայինն է: Մեր սուրբ ժողովրդին ուզում ենք հայտնել, որ հայրենիքի համար կանենք այն ամենը, ինչ կկարողանանք»,- նշված է եղել հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին երեկոյան ժամը 21:00-ի մոտակայքում «Türk Hack Team» հաքերային խումբը հարձակումներ էր գործել Հայաստանի Հանրապետության պետական կայքերի վրա: Թուրքական հաքերային խմբի անդամները կիբեռգրոհով փորձել էին խափանել էներգետիկայի նախարարության (minenergy.am), կենտրոնական բանկի (cba.am/am), պաշտպանության նախարարության (mil.am) կայքերը, ինչպես նաև mobidram.mts.am, banks.am/en կայքերի բնականոն աշխատանքը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ