11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ինչ-որ տեղ գնալու իր պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից […]

Որ պաշտոնն է ուզում Աշոտյանը

«Ես սովոր եմ, որ Հայաստանի մամուլը  ուշի ուշով գուժում է, կանխատեսում է, ցանկանում է տեսնել ինձ որևէ այլ աշխատանքի կամ ընդհանրապես գուցե և գործազուրկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով մամուլի լուրերին, թե ինքն առաջիկայում նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան կամ ԱԱԽ քարտուղար: Նախարարը սովոր է […]

«Քաշեցիր, էլի». Հրապարակ

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացմանը ներկա գտնված Սամվել Ալեքսանյանը, մոտենալով Ծառուկյանին, ասել է. «Քաշեցիր, էլի, ինձ» : Երբ Ծառուկյանը հետաքրքրվել է, թե ինչով, ասել է. «Դե, որ դու առաջադրվեիր նախագահի թեկնածու, մերոնք էլ ինձ էին առաջադրելու ու ամեն ինչ անելու էին, որ ես հաղթեմ: Փաստորեն, խանգարեցիր, որ ես նախագահ դառնամ»:  […]

«Տուսովկան», հավկիթներն ու Հրանուշ Հակոբյանը. Առավոտ

«Առավոտի» գլխավոր խմբագիրը գրում է. Հայաստանը փոքր երկիր է, այստեղ չկա եւ գրեթե չի եղել աոաջին դեմբերի շատ բարձր վարկանիշ՝ ոչ անկախության, ոչ էլ խորհրդային շրջանում: Այստեղ չկա եւ չի կարող լինել նաեւ տոտալիտար համակարգ՝ չնայած շատերն, այլ կարծիքի են: Բայց բացասական համախմբման ավանդույթներ կան նաեւ մեզանում, եւ մեր դեպքում մեծ ակտիվություն է ցուցաբերում «ֆեյսբուքահսսյությունը»: […]

Ծառուկյանը երջանիկ է. Ժամանակ

Ժամանակ-ի զրուցակիցը ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է. – Դուք հիմա հանդիպո՞ւմ եք Ծառուկյանի հետ: -Հանդիպում եմ: – Ինչո՞վ է նա զբաղվում, արդյո՞ք ընդհանրապես չի մտածում ԲՀԿ-ի եւ քաղաքականության մասին: – Գ. Ծառուկյանն այսօր շատ ավելի երջանիկ անձնավորություն է, քան թե այն ժամանակ, երբ կուսակցության նախագահն էր: – Եթե քաղաքականությունն այդքան վատ բան էր, ինչո՞ւ էր […]

«Տաշիրի» Սամվելը շարունակում է. Ժամանակ

«Ժամանակ» -ը տեղեկացնում է, որ Երեւանի Քոչար, Փափազյան փողոցների եւ Սարալանջի պողոտայի հատման մասում ակտիվորեն ընթանում են Մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» առեւտրային-ժամանցային հիպերմարկետի շինարարական աշխատանքները: «Ռիո» ապրանքանիշը ՀՀ է բերում «Տաշիր» ընկերությունը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, որն այդ նպատակով մոտ 40 մլն դոլարի ներդրում է կատարել: Թերթի տեղեկություններով՝ «Ռիո» հիպերմարկետի տարածքը ընկերությանը հատկացրել է կապի […]

Խիստ գաղտնի են պահում. Հայկական Ժամանակ

 «Հայկական Ժամանակ» -ը գրում է, որ երեկ կառավարությունում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նիստին մասնակցել են «տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչնե­ր: Թե ի՞նչ են քննարկել խորհրդակցության մասնակիցները՝ անհայտ է, քանի որ այն անցել է աոանց լրագրողների մասնակցության: Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը նշվում է, որ «անդրադարձ […]

Նարիջների մեջ ՁԻԱՀ-ի վարակ է սրսկված

Ֆեյսբուք սոցիալական կայքում լայն տարածում է գտել մի տեղեկատվություն, համաձայն որի` Ալժիրի մաքսային աշխատողները Լիբիայից եկող նարինջի մեծ խմբաքանակ են առգրավել, որը սրսկված է եղել ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ վարակներով: Օգտատերերը կոչ են անում հնարավորինս տարածել տեղեկատվությունը` մարդկանց զգուշացնելու համար:

Հալեպում հայկական եկեղեցի է պայթեցվել /ֆոտո/

Լրագրող Էդուարդ Դարքը Թվիթերի իր էջում գրել է, որ Հալեպում պայթեցվել է հայկական Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեղեցին էր:  Լրագրողը նաեւ լուսանկար է հրապարակել ու այն մեկնաբանել. «Այն, ինչ մնացել է հայկական ուղղադավան եկեղեցուց»: Պաշտոնական լուր եկեղեցու պայթեցումից, սակայն, դեռեւս չկա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի