26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ծառուկյանը երջանիկ է. Ժամանակ

Ժամանակ-ի զրուցակիցը ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է.

– Դուք հիմա հանդիպո՞ւմ եք Ծառուկյանի հետ:

-Հանդիպում եմ:

– Ինչո՞վ է նա զբաղվում, արդյո՞ք ընդհանրապես չի մտածում ԲՀԿ-ի եւ քաղաքականության մասին:

– Գ. Ծառուկյանն այսօր շատ ավելի երջանիկ անձնավորություն է, քան թե այն ժամանակ, երբ կուսակցության նախագահն էր:

– Եթե քաղաքականությունն այդքան վատ բան էր, ինչո՞ւ էր նա զբաղվում այդ գործով:

– Վատ բան չէր, բայց նաեւ իրենը չէր: Ինքն ավելի ազատ կյանք վայելող անձնավորություն է, ինքը սիրում է բարերարություն անել զբաղվել սպորտով: Ինքն այսօր ավելի հարմար է զգում այս պայմաններում: Գիտեք, որ հանրապետությունում հարուստ եւ ճանաչված մարդ լինելը արդեն իսկ բարդություն է, իսկ մեծ կուսակցության ղեկավար լինելը ամենօրյա տաժանակիր աշխատանք է: Մյուս կողմից՜ նրան շատ հոգսերով մարդիկ են դիմում: Ես չեմ ասում, որ հիմա ինքը չի զբաղվում մարդկանց հոգսերով ու չի աջակցում նրանց: Աջակցում է, զբաղվում է սպորտով անհատներով: Վերջերս Նուբարաշենում նրա կառուցած եկեղեցու բացումն էր: Եթե այնտեղ լինեիք կտեսնեիք, որ մարդիկ էլի մոտեցան, ու որոշ մարդկանց պարոն Ծառուկյանը իր բարերարությունն արեց: էլ չեմ ասում, որ եկեղեցաշինությունը ամենամեծ բարերարությունն է: Ազգանվեր, մնայուն, մեր քիստոնեության համար պատիվ բերող գործ է կատարել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ