11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որ պաշտոնն է ուզում Աշոտյանը

«Ես սովոր եմ, որ Հայաստանի մամուլը  ուշի ուշով գուժում է, կանխատեսում է, ցանկանում է տեսնել ինձ որևէ այլ աշխատանքի կամ ընդհանրապես գուցե և գործազուրկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով մամուլի լուրերին, թե ինքն առաջիկայում նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան կամ ԱԱԽ քարտուղար: Նախարարը սովոր է իր մասին տեղեկանալ մամուլից:

«Իրականում նախարարությունն ու ես զբաղված ենք հիմա բազմաթիվ այլ հարցերի շարքում մի այլ կարևոր նախագծով, ինչպիսին է եվրոպական կրթական տարածքի նախարարական համաժողովը»,-նշեց նախարարը:

Աշոտյանը նկատեց, որ մի օր մամուլի տեղեկությունները, որ աշխատանքից հեռանում է, իրականություն են դառնալու, քանի որ հնարավոր չէ հավերժ աշխատել նախարարի պաշտոնում:

Հարցին, թե ցանկություն ունի նշանակվել դեսպան կամ ԱԱԽ քարտուղար, պատասխանեց. «Ես ունեմ ցանկություն լինել այնտեղ, որտեղ կարող եմ մաքսիմալ պիտանի լինեմ իմ կուսակցությանն ու իմ երկրին»: Դիտարկմանը, թե միգուցե իր կուսակցությանն ավելի օգտակար լինի դեսպանի պաշտոնում՝ հաշվի առնելով, որ արտաքին կապերով է զբաղված, արձագանքեց՝ հիմա էլ զբաղվում է կուսակցության արտաքին կապերով:   

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ