12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Շնորհակալ եմ

Պատմական ու աննախադեպ իրադարձություններ եղան մեր երկրում այս օրերին. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հիշատակի և պահանջատիրության զանգվածային միջոցառումներ իրականացվեցին մայրաքաղաքում ու մարզերում, հարյուրամյակների ընդմիջումից հետո սրբադասման կարգ կատարվեց Մայր աթոռում՝ արդարոց երկնային զորքը զորացնելով մեր միլիոնավոր նահատակների հոգիներով, Ծիծեռնակաբերդի բարձունքում մեր երկրի նախագահը ողջ հայ ժողովրդի անունից ընդունեց հարյուրավոր երկրների բարձրաստիճան պետական այրերի ցավակցությունն ու […]

Թուրք գործչի մեծագույն նվերը /վիդեո/

Թուրքիայից ժամանած քաղաքական գործիչներ՝ պառլամենտի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը, «Կանաչների միության» նախագահ Սոմնեզ Նասին, Դհոկի նախկին  քաղաքապետ Մուհամեդ Չոկատամին և Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, «Մարդկանց կամրջում» հ/կ նախագահ Չեմ Թերզինն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներողություն խնդրեցին հայ ժողովրդից, որ Թուրքիան մինչև հիմա չի ընդունել Հայոց ցեղասպանությունն, ավելին կեղծում է պատմությունը: Նրանք Հայաստան […]

Հատուկ սարք ստեղծեց,որ անապատներում ցրվածների ոսկորները հավաքեր

Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հոգեւոր առաջնորդ Գուրգեն Յանիկյանի մասին երկար կարելի է խոսել: Ներկայացնենք մի ուշագրավ մանրամասնություն, որը սարսուռ է առաջացնում: Յանիկյանը հայտնագործել է մի զարմանահրաշ սարք, որով հնարավոր էր որոշակի խորության ու լայնության վրա պեղել երկրի ընդերքը: Իր նվիրական նպատակին սևեռված նա ցանկանում Էր սարքն օգտագործել Դեր Զորի անապատներում ցրված ազգակիցների ոսկորները հավաքելու և […]

Միջազգային եվրոպական շարժումը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդթվում Թուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներկազմակերպության և Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որըճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը, իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և համագործակցությունը: Հայաստանի եվրոպական […]

Ինչ է նշանակում լինել երաժիշտ. ասում են Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանն ու Լիլիթ Պիպոյանը /վիդեո/

Չորս տարբեր ու սիրելի երաժիշտներ այսօր հավաքվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Սերժ Թանկյանը, Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանն ու Լիլիթ Պիպոյանը խոսում են երաժշտության մասին:   

Վրաստանի քաղաքացին ինքնասպան է եղել Հայաստանում

Ապրիլի 24-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի  Արևաշատ գյուղի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկում քաղաքացի է ինքնասպանություն գործել` կախվելով պարանից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Գյուղի տներից մեկի նախասրահի պատշգամբում հայտնաբերվել է Ն. Ս.-ի (ծնվ.1957թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դին` պարանից կախված վիճակում:Հրշեջ-փրկարարները դին իջեցրել են պարանից և մոտեցրել շտապօգնության մեքենային: 

НТВ-ն ցուցադրել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին /վիդեո/

Ռուսական НТВ հեռուստաընկության պատրաստած վավերագրական ֆիլմը` Հայոց ցեղասպանության մասին երեկ ցուցադրվել է: Փաստավավերագրական ֆիլմը անվանված է «Ցեղասպանություն. Սկիզբ»:  Ֆիլմը ստեղծողները ուղևովել են Թուրքիա, որտեղ եղել են այսօրվա դրությամբ երկրում պահպանված միակ հայկական գյուղում: Նրանց հաջողվել է հանդիպել Ցեղասպանությունը վերապրած գյուղացիների հետ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի