19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թուրք գործչի մեծագույն նվերը /վիդեո/

Թուրքիայից ժամանած քաղաքական գործիչներ՝ պառլամենտի նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը, «Կանաչների միության» նախագահ Սոմնեզ Նասին, Դհոկի նախկին  քաղաքապետ Մուհամեդ Չոկատամին և Իզմիրի բժշկական համալսարանի պրոֆեսոր, «Մարդկանց կամրջում» հ/կ նախագահ Չեմ Թերզինն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ներողություն խնդրեցին հայ ժողովրդից, որ Թուրքիան մինչև հիմա չի ընդունել Հայոց ցեղասպանությունն, ավելին կեղծում է պատմությունը: Նրանք Հայաստան են ժամանել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ:

Ուֆուկ Արասը շեշտեց, որ Հայաստանում ապրել է կյանքի երկու ամենաերջանիկ և ամենադժբախտ օրերը: «Երջանիկ եմ, որ ֆորումի ժամանակ հնարավորություն ունեցա ելույթ ունենամ աշխարհի գրեթե բոլոր պատվիրակների հետ: Հայ գործընկերներս էլ ասացին, որ ֆորումի ընթացքում ամենալավ ելույթն իմն էր, դա ամենամեծ նվերն էր մինչև օրս ստացած»: Նա որպես խորհրդանիշ երկու երկրների խորհրդարանների միջև իր փողկապը նվիրեց հայ պատգամավոր Արագած Ախոյանին, ով ևս մասնակցում էր ասուլիսին: Պարոն Արասը սխալ է համարում նաև հայերի այն մոտեցումը, որ ամեն տարի այրում են Թուրքիայի դրոշը: 

«Ես կողմ եմ այն հանդիպումներին, շփումներին, որոնք թույլ կտան լուծել խնդիրները, բացել պատմության նոր էջեր: Պետք է ընդհանուր հայրենիք ստեղծել արդեն ապրիլի 24-ից հետո: Սխալ ենք համարում միմյանց դեմ հանել ապրիլի 24-ն ու Գալիպոլիի ճակատամարտի առիթը»,- ասաց նա՝ հավելելով, որ մասնակցել ժխտողականության քաղաքականությանը նույնն է, թե մասնակցել հանցագործությանը, իսկ առերեսվելը թույլ կտա կառուցել համատեղ ապագա»,-նշեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ