12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ընտանիքի տղամարդկանց գլխատել են

Աննա (Օվսաննա) Միքայելյանի պատմությունը 1908 թ., Խարբերդ Արևիկ Զադոյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մեծ տատի պատմությունը: Թուրք և քուրդ զինվորները նրա ընտանիքի անհնազանդ տղամարդկանց շղթայել ենծառերից, ապա կանանց և երեխաների աչքի առջև յաթաղանով գլխատել: «Խարբերդ: 1915 թվական: ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դևիսը դեսպան Մորգենթաունին գրում է. «Թուրքերը հատուկ ծրագրով բնաջինջ են անում հայերին որպես ցեղ, մարդկային […]

Նոր էսթետիկա ու նոր մշակույթ. ուրիշ զգացողություն /վիդեո/

Դերասան Ռազմիկ Խոսրոևի խոսքով՝ կապված Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ նոր մշակույթ ի հայտ եկել Հայաստանում: «Եվ այցելությունները, և առանց ճոխության բայց շատ խորը հոգեբանությամբ էր կազմակերպված հատկապես սկիզբը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է մյուսի դեմքին

Оրեր առաջ, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Վարդգես Հ.-ն և հայտնել, որ ժամը 04.00-ին Տերյան փողոցում գտնվող գիշերային ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին և պատճառել վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարդգես […]

Կնոջից խռոված ու հացից հրաժարվող տղամարդ. կին ազատամարտիկը՝ տղամարդկանց

Henaran.am-ի խմբագրություն է դիմել ազատամարտիկ Սվետլաննա Մարգարյանը՝ խնդրելով հրապարակել իր կոչն ուղղված ազատամարտիկներին: Ներկայացնում ենք այն ստորեւ. Դիմելով Ձեզ՝ իմ ՀԱՅ ԱՐԾԻՎՆԵՐ, ուզում եմ հիշեցնել,որ դուք տարիներ առաջ ոչինչ չխնայեցիք հայրենիքի ազատության,անկախության,պատմական տարածքների ազատագրման համար: Անվախորեն ոտքի ելաք սովետմիության հզոր և անպարտելի թվացող ռեժիմի պայմաններում ու չնկրկեցիք,գնացիք մինչև հաղթանակ… Հասկանալի է,որ տարիները կատարում են իրենց […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Հունաստանի պատվիրակությունը: Վարչապետը կարևորել է Հունաստանի պաշտոնական պատվիրակության մասնակցությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է Հայաստանի և Հունաստանի բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև տարբեր բնագավառներում […]

Ռունին՝ Բրիտանիայի ամենահարուստ ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին Բրիտանիայում բնակվող սպորտի ասպարեզում աշխարհի ամենահարուստ ներկայացուցիչների եռյակում է: Ռունիի կարողությունը 72 մլն ֆունտ է գնահատվում: Նա զիջում է միայն «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմլթոնին, ում կարողությունը 88 մլն ֆունտ է:

Դատ ենք պահանջելու, որում Թուրքիան կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում /վիդեո/

«Լինի 100 տարի, թե՞  150՝  կապ չունի, ոնց որ ես իմ պապիկի գործն եմ շարունակում այսօր, էս կռիվը կշարունակվի մինչև հարցը լուծվի»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին և Օբամայի դիրքորոշմանը ասաց «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամ Վարդան Յուսուֆյանը: «Ինքը դավաճանեց մեր հայ ազգին, կարամ ասեմ ընդհանուր Միացյալ նահանգների ղեկավարությունը, որ ընդունել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի