Կնոջից խռոված ու հացից հրաժարվող տղամարդ. կին ազատամարտիկը՝ տղամարդկանց

Henaran.am-ի խմբագրություն է դիմել ազատամարտիկ Սվետլաննա Մարգարյանը՝ խնդրելով հրապարակել իր կոչն ուղղված ազատամարտիկներին: Ներկայացնում ենք այն ստորեւ.
Դիմելով Ձեզ՝ իմ ՀԱՅ ԱՐԾԻՎՆԵՐ, ուզում եմ հիշեցնել,որ դուք տարիներ առաջ ոչինչ չխնայեցիք հայրենիքի ազատության,անկախության,պատմական տարածքների ազատագրման համար:
Անվախորեն ոտքի ելաք սովետմիության հզոր և անպարտելի թվացող ռեժիմի պայմաններում ու չնկրկեցիք,գնացիք մինչև հաղթանակ… Հասկանալի է,որ տարիները կատարում են իրենց դերը:Դուք այժմ պապիկներ եք: Հոգնել,հիասթափվել եք 25 տարի շարունակվող անարդարություններից, բռնություններից,ձեր հանդեպ դրսևորված անտարբերությունից,ձեր թափած արյան,ձեր ընկերների նվիրաբերած կյանքի այսչափ ուրացումից …
Սակայն մի մոռացեք,որ դուք առյուծ եք եղել,իսկ առյուծն իրավունք չունի կռանալու, խեղճանալու, թուլանալու… Առյուծն առյուծ է՝ երիտասարդ, թե ծեր … Իսկ եթե առյուծ է, նշանակում է, նրան հարիր չէ ստորաքարշ դեր ստանձնել… ԵՐԲԵ´Ք ՉԻ ԿԱՐԵԼԻ, ԱՄՈԹԱԼԻ Է, ԵՂԲԱՅՐՆԵ ´Ր, որ առյուծ ազատամարտիկը նստի հացադուլի:
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է, հասկացեք… Ո՞վ է ձեզ ուղղորդել, ո՞վ շեղել ձեր բարձր թռիչքից ու պարտադրել կռանալ, հավասարվել գետնին, մոռանալ ձեր ով լինելն ու ամբողջ ազգի աչքի առաջ կատարել կնոջից խռոված ու հացից հրաժարվող տղամարդու դերը: 25 տարի անիրավված, լլկված, խաբված ազգը հայացքն հավատով հառել է ձեզ,սպասելով,որ մի օր վեր կկենաք,մի օր սատար կկանգնեք իրեն,մի օր,մի վերջին անգամ… բայց ո´չ երբեք գլխիկոր անճար հացադուլ անողի խղճուկ տեսքով…
ԱՄՈԹ Է, ՀԱՅ ՖԻԴԱՅՈՒ ՊԱՆԾԱԼԻ ԱՆՈՒՆԸ ԳԵՏՆՈՎ ՄԻ ՏՎԵՔ,ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ´Ք, ԵՂԲԱՅՐՆԵՐ… Ձերը թռիչքն է,խոյացումը,մի մոռացեք… Թույլ մի տվեք ձեր պանծալի անունը օգտագործեն ձեր շարքերը սպրդած ու ձեզ իրենց ետին նպատակների համար վարպետորեն օգտագործող նախկին ու ներկա սրիկաները…
Դուք շատ լավ գիտեք նրանց բոլորին,ովքեր այսօր նորից ազատամարտիկի անվան տակ հավաքվել են ձեր շուրջ և նույնիսկ առաջնորդի դիրքում հայտնվել,ուղղորդելով ձեզ դեպի ձեր խայտառակություն,անվանազրկում,ինչն էլ հենց անհրաժեշտ է երկիրը ղեկավարողներին …
Հատ առ հատ նայեք, քննեք, տեսեք ովքե՞ր են եղել ժամանակին նրանք, այդ սրիկաներն ու գործակալները,ո՞րտեղ էին այն տարիներին,երբ դուք արյուն էիք թափում ազգի համար… Մաքրեք ձեր շարքերը նրանցից,հեռացրեք նրանց այդ Դաշինք կոչվածից,կամ ինքներդ հեռացեք,թույլ չտալով,որ այդ սրիկաների պատճառով նաև ամեն բան արժեզրկված մեր երկրում,արժեզրկվի նաև ձեր բարի համբավը…
Շատ ավելի լավ է որ ոչինչ չանեք,որպես պապիկներ նստեք ձեր տներում ձեր թոռնիկների հետ,քան թե թույլ տաք ձեր շուրջ հավաքված հին գործակալ սրիկաներին, նորից օգտագործելու ձեզ և այդպիսով կտրելու հուսահատված ժողովրդի վերջին հույսը… ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ ՁԵԶ ՈՒՂՂՈՐԴԵՆ ԴԵՊԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ, «հայի դեմ չելնելու» ստոր ու դեմագոգ քարոզներով զսպաշապիկ հագցնելու ձեր ընդվզումին,ի շահ երկրի դավաճանների…
Երկիրը ձեզանով է երկիր,հասկացե´ք և դավաճան գողերն ու թալանչիները սարսափում են հենց ձե´ր ընդվզումից և իրենց հին շակալների միջոցով ամեն բան անում դարձյալ կռացնելու ձեզ,բերելու իրենց համար անվտանգ «պայքարի» և ձեզ համար խայտառակ գործողությունների ճանապարհ…
Ձեր տեղը սմբատհակոբյանների, աշոտմանուչարյանների կողքին չէ, ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ, ձեր տեղը այն շարքերում է, որտեղ հրամանատարն է՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ, որտեղ ՓԱՌԱՊԱՆԾ ՊԱՎԼԻԿՆ Է, որտեղ ազգի ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՆԻԳՈՄՇՅԱՆՆ Է…
Սատարեք նրանց,սատարեք ազգին, որ հրամանատարն ու հերոսները ևս չշրջապատվեն զանազան սրիկաներով, որ հաղթանակը ավարտուն լինի… Դուք եք այս ազգի կորիզը, ՑԵՂԻ ԳԵՆԻ կրողը,նրա պատմության՝ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՈՂԸ ԵՎ ՁԵՐ ՏԵՂՆ ԱՅՍՕՐ ԳԵՏԻՆԸ ՉԷ,ՄԱՐԴԿԱՆՑ ՈՏՔԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՆՍՏԵԼՆ ՈՒ ԱՆԻՄԱՍՏ ՀԱՑԱԴՈՒԼ ԱՆԵԼԸ ՉԷ,ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ,ՄԻԱՍՆԱԲԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼՆԵԼՆ Է, ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՑ ՈՉ ՊԱԿԱՍ ՀԱՅԱԿՈՐԾԱՆ ԱՅՍ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄՈՒ ԴԵՄ… ԱՅՍ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է ԵՎ ՕՐՀՆՎԱԾ… ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿ, ԵՂԲԱՅՐՆԵՐ…