17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դատ ենք պահանջելու, որում Թուրքիան կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում /վիդեո/

«Լինի 100 տարի, թե՞  150՝  կապ չունի, ոնց որ ես իմ պապիկի գործն եմ շարունակում այսօր, էս կռիվը կշարունակվի մինչև հարցը լուծվի»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին և Օբամայի դիրքորոշմանը ասաց «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամ Վարդան Յուսուֆյանը:

«Ինքը դավաճանեց մեր հայ ազգին, կարամ ասեմ ընդհանուր Միացյալ նահանգների ղեկավարությունը, որ ընդունել են իրանց ազգային ժողովով, բայց ֆեդերալ նախագահն ու իրա կազմը չեն ընդունում»,-նշեց Սամ Նաջարյանը:

Ընկերների կարծիքը կիսում է նաև Խաչո Ալեքսանյանը նա պահանջում է.«Պայքար, պայքար մինչև վերջ»:

Նաջարյանը նշում է, որ 100 ամյակի միջոցառումների ավարտից հետո մենք պետք է դատ պահանջենք, որում Թուրքիան կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի անդամները Հայաստանում են` մասնակցելու Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցի միջոցառումներին: Ակումբի անդամները բաժանվել են երեք խմբի:

Նրանցից մի մասը ապրիլի 24-ին խաղաղ պիկետ կիրականացնի Միացյալ նահանգներում` Սպիտակ տան առջև: Տղաները պահանջել ու պահանջելու են նախագահ Օբամայից Հայոց ցեղասպանության դատապարտում: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ