04 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Միջազգային եվրոպական շարժումը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

Լատվիայի Ազգային Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:

Ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և ազգային պատվիրակությունների, այդթվում Թուրքիայի, ներկայացուցիչներ քննարկեցին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներկազմակերպության և Հայաստանի Եվրոպական շարժման կողմից հեղինակած բանաձև, որըճանաչում է 1915 թվականի իրադարձությունները իբրև Ցեղասպանություն՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայի: Կազմակերպությունը հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայ և թուրք ժողովուրդների մերձեցմանը և բարեկամեցմանը, իբրև լավագույն օրինակ նշելով ֆրանկո-գերմանական հաշտությունը և համագործակցությունը:

Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը՝ ելույթ ունենալով ժողովի պատվիրակների առաջ նշեց, – Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ունի երկու նպատակ, առաջինը կանխարգելել հետագա ցեղասպանությունները, և երկրորդ. ստեղծել հայ-թուրքական բարի դրացիական հարաբերություններ: Հայ–թուրքական սահմանը ցավոք դեռևս փակէ, առկա են տարածաշրջանային անվտանգության լուրջ խնդիրներ, որոնց լուծման բանալինգտնվում է Հայոց Ցեղասպանության միջազգային, և հատկապես Թուրքիայի կողմից ճանաչմանմեջ:

Հատկանշական է, որ Միջազգային Եվրոպական շարժման երկօրյա գագաթաժողովի ողջ ընթացքում հարցը քննարկվում էր թե աշխատանքային խմբերի, թե անձնական զրույցների և թե լիագումար նիստի ընթացքում:

Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ընդունվեց միաձայն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ