13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Աշոտյանի անակնկալը…

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը “Մայրության և գեղեցկության տոնի” առթիվ պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի կին մասնագետներին: Շնորհավորելով բոլոր կանանց տոնի առթիվ` նախարարը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի “ամենագեղեցիկ” ոլորտներից մեկն է` հաշվի առնելով, թե ինչ մեծ քանակությամբ և դերակատարությամբ կանայք և աղջիկներ […]

Աշխարհացունց միջոցառումների կազմակերպումն ընդունելի չէ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ կապված իրադարձություննեի մանրամասներին տեղյակ չէ, սակայն դեմ է ապրիլի 24-ին ներքաղաքական որևէ միջոցառում կազմակերպելուն.«Կան թեմաներ, խնդիրներ, որոնք դուրս են ներքաղաքական հարաբերություններից, և երբևէ ես չեմ կարողանում ողջունել ապրիլի 24-ին ներքաղաքական, ցնցող, աշխարհացունց միջոցառումների կազմակերպումը, դա ես չեմ ընդունում: Ես ձերբակալության մասին տեղյակ չեմ և մեկնաբանություն չեմ կարող […]

Ամփոփվել են արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների […]

«Գործող ռեժիմն իր վախն է ցույց տալիս»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համար ակնհայտ է, որ «Հիմնադիր խորհրդարանիի» նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: «Սա «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ ճնշում է, որովհետև գիտենք՝ նրանք հայտարարել էին իրենց գործողությունների մասին և անկախ նրանից, կիսում ենք նրանց մոտեցումները, թե ոչ, դրանք բռնաճնշումներ են Ժիրայի Սեֆիլյանի և մյուսների նկատմամբ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը: Գործող […]

Պլանային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. ապրիլի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Տիգրան Մեծի պող. 59-ից բարձր կենտ և 46-ից բարձր զույգ համարների, Տիգրան Մեծի պող. նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Երևան Ջուր» ՓԲԸ

Սպանում էին նրանց, ովքեր Ղուրան չգիտեին կամ օգնություն էին խնդրում Քրիստոսից…

Ապրիլի 2-ին, երբ արևմուտքում քրիստոնյաները նշում էին Ավագ Հինգշաբթին, Սոմալիի «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվում են Գարիսա քաղաքի համալսարանի վրա՝ պատանդ վերցնելով ավելի քան 100 ուսանողի և դասախոսների, սպանում ավելի քան 147 ուսանողի, վիրավորում տասնյակների, գրում է crossnews.am-ը: Քենիայի բնակչության մեծ մասը՝ մոտ 80%-ը, քրիստոնյաներ են, որոնցից 45%-ը բողոքականներ են, իսկ 33%-ը՝ կաթոլիկներ: Այդ օրը […]

Բացի սեղան-աթոռից ամեն բան առգրավել են/ֆոտո/

Հիմնադիր խորհրդարանի երևանյան գրասենյակում վաղ առավոտից սկսված խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց։  «Բացի սեղան-աթոռից, Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում եղած ամեն ինչ առգրավվել է» ,-ասաց Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի օրվա հերթապահ Տիգրան Բոյաջյանը՝ մանրամասնելով, որ առգրավվել են գխարկներ, դրոշներ, պաստառներ, ցուցանակներ, երկու համակարգիչ, բարձրախոսեր։ ՀԽ անդամ Գագիկ Սարուխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հաջողվել է պահել մեկ […]

Անակնկալ՝ օդանավակայանում

Ապրիլր 7-ին Երևան ժամանած կանանց ու աղջիկների վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում նշանավորվել է հաճելի անակնկալով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նրանց փոխանցվել են շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ: Վերջիններս շնորհակալություն են հայտնել ուշադրության համար, ոմանք էլ նշել են, որ ավանդույթ դարձած այս նախաձեռնությանը տեղյակ են եղել, իսկ այժմ ավելի հաճելի է, որ նաև անմիջական մասնակից են դառնում:  […]

Պարգևատրում Ազգային Ժողովում

Ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների: ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանը, լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը, օտար լեզուների ֆակուլտետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի