01 Մարտի, Saturday, 2025
KFC

Աշխարհացունց միջոցառումների կազմակերպումն ընդունելի չէ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Հիմնադիր խորհրդարանի» հետ կապված իրադարձություննեի մանրամասներին տեղյակ չէ, սակայն դեմ է ապրիլի 24-ին ներքաղաքական որևէ միջոցառում կազմակերպելուն.«Կան թեմաներ, խնդիրներ, որոնք դուրս են ներքաղաքական հարաբերություններից, և երբևէ ես չեմ կարողանում ողջունել ապրիլի 24-ին ներքաղաքական, ցնցող, աշխարհացունց միջոցառումների կազմակերպումը, դա ես չեմ ընդունում: Ես ձերբակալության մասին տեղյակ չեմ և մեկնաբանություն չեմ կարող տալ, ես ասացի իմ կարծիքը ապրիլի 24-ին անցկացվող ներքաղաքական միջոցառումների մասին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` «Հիմնադիր խորհրդարանի՞ գործունեությունը, ԲՀԿ-ն միշտ չէ, որ միանշանակ ողջունել է, սակայն դա այլ տիրույթի հարց է, հիմա հարցը իրավապահ համակարգի գործունեությունն է.«Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունն առավել մանրամասն մեկնաբանման անհրաժեշտություն ունի: Կարծում եմ, որ շատ ավելի հստակ պետք է ներկայացվեն հիմքերը, փաստերը, պատճառներն ու ապացույցները, որոնք հիմք են հանդիսացել մարդկանց բերման ենթարկելու կամ կալանավորելու:

Սա է խնդիրը: Քաղաքական մասով ԲՀԿ-ն միշտ չէ, որ համաձայն է եղել ՀԽ-ի գործողությունների հետ և որևէ և շատ հարցեր ԲՀԿ-ի համար եղել են անհասկանալի այդ կառույցի գործունեության մեջ, հիմա էլ մնում են անհասկանալի, բայց զուտ իրավական առումով իրավապահ համակարգի տարածած հաղորդագրությունը մի քիչ ավելի բացելու անհրաժեշտություն կա, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե կոնկրետ ինչն է պատճառ հանդիսացել չորս հոգու բերման ենթարկելու և ձերբակալելու համար»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ