22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Պարգևատրում Ազգային Ժողովում

Ապրիլի 7-ին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գիտության, կրթության ոլորտում ունեցած ավանդի եւ գիտամանկավարժական գործունեության համար պարգեւատրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մի խումբ դասախոսների:

ՀՊՄՀ ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Անահիտ Լալաբեգյանը, լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը, օտար լեզուների ֆակուլտետի ուսումնական գծով դեկանի տեղակալ Ազգանուշ Ասատրյանը, սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը եւ կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատվոգրերով:

Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով կանանց Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, մաղթել է նրանց երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքային գործունեության մեջ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ