29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սպանում էին նրանց, ովքեր Ղուրան չգիտեին կամ օգնություն էին խնդրում Քրիստոսից…

Ապրիլի 2-ին, երբ արևմուտքում քրիստոնյաները նշում էին Ավագ Հինգշաբթին, Սոմալիի «Ալ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման զինյալները հարձակվում են Գարիսա քաղաքի համալսարանի վրա՝ պատանդ վերցնելով ավելի քան 100 ուսանողի և դասախոսների, սպանում ավելի քան 147 ուսանողի, վիրավորում տասնյակների, գրում է crossnews.am-ը:

Քենիայի բնակչության մեծ մասը՝ մոտ 80%-ը, քրիստոնյաներ են, որոնցից 45%-ը բողոքականներ են, իսկ 33%-ը՝ կաթոլիկներ:

Այդ օրը զինված մարդկանց ոչ մեծ խումբ ներխուժում է համալսարան ու սկսում կրակել ուսանողների վրա:

Որոշ աղբյուրների տեղեկացմամբ՝ սպանում էին նրանց, ովքեր չէին կարողանում պատասխանել Ղուրանից տրվող հարցերին, այսինքն` Ղուրանի իմացություն չունեին:

Սպանվում էին և նրանք, ովքեր օգնություն էին խնդրում Քրիստոսից. տեղեկացնում է pravmir.ru-ն:

Շատերը փորձում էին փախչել: Ահաբեկիչները դուրս էին քաշում ուսանողներին թաքստոցներից՝ խոստանալով պահպանել նրանց կյանքերը, սակայն հետո գնդակահարում էին:

«Ահաբեկիչները գոռում էին, որ իրենք «Ալ-Շաբաբ» խմբավորումից են, և որ մենք բոլորս պետք է վախենանք նրանցից: Նրանք պահանջում էին, որ մենք կարդանք մահմեդական լեզվով գրված խոսքեր, իսկ ով չէր կարողանում, գնդակահարում էին»,- պատմել է ուսումնական հաստատության պրոռեկտոր Քոլինզ Վետանգուլայը:

Times-ը գրում է, որ զինյալները պատանդ վերցրած ուսանողներից պահանջում էին զանգել իրենց ծնողներին՝ փոխանցելու հաղորդագրություններ Քենիայի կառավարությանը:

Ահաբեկիչները պահանջում էին, որ քենիական զորքերը լքեն Սոմալին:

Քենիայի իշխանությունները հաղորդել են, որ, ի վերջո, հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին:

Նշենք, որ տեղի բնակիչներն ակտիվորեն արյուն են հանձնում ահաբեկչության հետևանքով տուժածների համար:

Քենիայի Կարմիր Խաչի թիմը խնդրել է կամավորներին ավելի շատ արյուն հանձնել:

Հավելենք նաև, որ արյուն հանձնողների թվում շատ են նաև մահմեդականները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ