Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրվել է ներդրումային համաձայնագիր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին: Վարչապետը, ողջունելով հյուրին, գոհունակություն է հայտնել Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընթացքից և կարևորել կառույցի աջակցությամբ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Դմիտրի Պանկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵԶԲ-ն պատրաստակամ է քննարկել մեր երկրում ներդրումային նախագծերի իրագործման հեռանկարները: […]