Ակցիա Հյուսիսային պողոտայում
_1430379394-300x189.jpg)
Մի խումբ երիտասարդներ ապրիլի 29-ին իրազեկման ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով։ Նրանց ճանապարհը փակել են ոստիկանները ։
Մի խումբ երիտասարդներ ապրիլի 29-ին իրազեկման ակցիա են անցկացրել Հյուսիսային պողոտայում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով։ Նրանց ճանապարհը փակել են ոստիկանները ։
Հայոց աշխարհ-ը զրուցել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ. «Ըստ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ «ՀԱԿ-ի արածը սեւի ու սպիտակի քաղաքականություն է, որը մշտապես իրականացնում է այդ ուժը` իր գոյության առաջին իսկ օրից: Կյանքը ցույց տվեց, որ այդ քաղաքականությունը, որպես կանոն, սեւերի համար ավարտվում է մութ անկյուններում պպզելով, հետեւաբար չէի ցանկանա, որ իրենք նորից հայտնվեն այդ անկյունում: Ավելի […]
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր հանրագրում գրառել է. «Ամեն դեպքում, իրադարձություններից հետո սառը դատելը, մտածելը, վերլուծելն ավելի ճիշտ է, օբյեկտիվ ու եզրակացություններն էլ սթափ: Շատերին դուր չի գա, հիմա կսկսեն հարձակումներն ու անհամաձայնության գրառումներ կտեղադրեն գրառմանս տակ, սակայն չեմ կարող չասել… Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգի այդ բազմահազար մասնակիցները` անձրևի տարափի տակ ռոքի ռիթմերով թռվռացող […]
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց լրացումներ կատարել առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ապրիլի 30-ից պետք է դրոշմապիտակավորվեն դեղերը, վիտամինները, օծանելիքները և այլ ապրանքներ: «Մենք այստեղ աշխատանքներ ունենք դեռ կատարելու, և ես գտնում եմ, որ սա պետք է մեկ ամիս հետաձգել և օրենքում փոփոխություն կատարել հունիսի մեկից: Սա, իմ կարծիքով, հնարավորություն […]
«Իրողությունն այն է, որ անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում մեր որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում երեք նախագահները , երբեք տարածքային պահանջներ չեն ներկայացրել, այդ հարցը մեր քաղաքական օրակարգում չկա: Ես դրան նորմալ եմ վերաբերվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին քաղաքական դիտանկյունից` Վարդանյանը նկատեց, որ այսօր մեր […]
«System of a Down»-ի համերգը կառավարության «վիպ լոժայից» ըմբոշխնած աշխատակիցներին ղեկավարությունը նկատողություն է արել, որից հետո նրանք Ֆեյսբուքից հեռացրել են իրենց «տաք ըմպելիքների» լուսանկարը: Ղեկավարությունից զգուշացրել են, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն, նման քաղքենիություններ չանեն Ֆեյսբուքում, ավելի համեստ և զուսպ լինեն, գրում է «Հրապարակ»-ը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում անդրադարձել է համանախագահների եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը: Նա լուսանկար է հրապարակել եւ գրել. «Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»:
Սելաֆային ավելցուկային հոսքերը գյուղացիական տնտեսություններին տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ այս հարցը քննարկվել է Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիետի ու հանրապետության նախագահ հետ: Վարչապետն ասաց, որ որոշում են կայացրել, որ այս տարվա մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հեղեղումների կանխելու հետ կապված թույլատրել Սևան-Հրազդան ջրառ և Ախուրյան-Արաքս ՓԲԸ-ներին […]
«Ինչպես հայտնի է՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար: «Ժողովուրդը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե հայտը երբ է ներկայացվելու: ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց, առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին: Սարջանյանը չկարողացավ ասել, թե իրենց […]