20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե նախագահը ասում է … »

«Իրողությունն այն է, որ անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում մեր որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում  երեք  նախագահները , երբեք տարածքային պահանջներ չեն ներկայացրել, այդ հարցը մեր քաղաքական օրակարգում չկա: Ես դրան նորմալ եմ վերաբերվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին քաղաքական դիտանկյունից` Վարդանյանը նկատեց, որ այսօր մեր արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության ճանաչումն է.

«Համընդհանուր ճանաչումն ու  դատապարտումը և այդ թվում մենք ակնկալիքներ ունենք Թուրքիայից: Բայց կա մեկ բան Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը զրկվել է լիարժեք կենսագործնեության իր հնարավորություններից և համընդհանուր ճանաչումից ու դատապարտումից հետո պիտի նաև քննարկել այն մեխանիզմները, այն փաթեթը, որոնք հայ ժողովրդի իրավունքները կվերականգնեն և լիարժեք ինքնադրսևորման հնարավորություններ կտան: Սա ապագայի խնդիր է, այդ մեխանիզմները, այդ փաթեթը պատրաստելու բանակցությունների խնդիր է, բայց այն ինչ-որ այսօր ասվում է, դա այսօրվա  մեր պետական, քաղաքական օրակարգն է»,-կարծում է Վարդանյանը:

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ այս օրերին տեղի ունեցածը ոչ միայն պետական միջոցառումների շարք էր, այլ նաև համազգային խնդիր և աշխարհի բոլոր ծայրերում հազարավոր հայեր միացել էին «Հիշում և պահանջում եմ»  կարգախոսին և պահանջում եմ բառի մեջ կար նաև այդ իրավունքների պահանջը, որի մանրամասները կքննարկվեն ապագայում:

Աղվան Վարդանյանը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի պատասխանը ռուս հաղորդավարին.

«Պետությունը այս պահին չի կարող նման պահանջներ ներկայացնել և դա ես կարծում եմ, որ ճիշտ է: Եթե նախագահը ասում  է, որ այսօր մեր օրակարգում նման հարց չկա, դա չի նշանակում, որ ընդհանրապես չկա և չի կարող լինել»:

Հիշեցնենք, որ հարցազրույցւի ժամանակ Սերժ Սարգսյանը  նշել է, որ այսօրվա Թուրքիան մեղավոր չի Օսմանյան Թուրքիայի ոճրագործության համար, սակայն Ցեղասպանությունը ժխտելով Թուրքիան հանցակից է դառնում:

«Ես ցանկանում եմ, որ թուրքերը կարողանան դեն նետել այդ բեռը, որը կրում են»,- ասել է նա` նշելով, որ Հայաստանը պաշտոնապես երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային Ցեղասպանության ճանաչման պարագայում: Նա կարեւորել է անկեղծորեն, գիտակցված, առանց ճնշումների ճանաչումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ