26 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էլէներգիայի սակագինը հուլիսի 1-ից կբարձրանա՞. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար: «Ժողովուրդը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե հայտը երբ է ներկայացվելու:

ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց, առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին: Սարջանյանը չկարողացավ ասել, թե իրենց ընկերությունը կոնկրետ երբ է պատրաստվում հայտը ներկայացնել: Սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԷՑ-ի տնօրինությունը մտադիր է հենց եկող շաբաթ հայտը ներկայացնել ՀԾԿՀ-ին:

Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ էլէներգիայի սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա: Նախնական տեղեկություններով՝ մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը՝ 32-ից 38 դրամ»,–գրում է թերթը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ