11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ռոքի ռիթմերով թռվռացող բազմության գերակշիռ մասը …»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր հանրագրում գրառել է.

«Ամեն դեպքում, իրադարձություններից հետո սառը դատելը, մտածելը, վերլուծելն ավելի ճիշտ է, օբյեկտիվ ու եզրակացություններն էլ սթափ: Շատերին դուր չի գա, հիմա կսկսեն հարձակումներն ու անհամաձայնության գրառումներ կտեղադրեն գրառմանս տակ, սակայն չեմ կարող չասել…

Հանրապետության հրապարակում SOAD-ի համերգի այդ բազմահազար մասնակիցները` անձրևի տարափի տակ ռոքի ռիթմերով թռվռացող բազմության գերակշիռ մասը Հայոց ցեղասպանության հետ կապ չուներ: Սերժ Թանկյանն իր խմբով եթե գար օգոստոսին, ապա նրանք նույն հաջողությամբ ժամերով, քրտնամխած կթռվռային կիզիչ արևի տակ անկախ ամեն ինչից: Ու էլի կգային ռոքի սիրահարներ նաև կողքի պետություններից:

Ես հիշեցի մի երեք-չորս տարի առաջ Թումոյի բացմանը Սերժ Թանկյանի համերգը, երբ ոստիկանական վերակարգերն իմ գլխավորությամբ հազիվ էին զսպում երեսուն-քառասուն հազար երկրպագուներին, որ «չլցվեն» Հրազդանի կիրճը …

Ցավում եմ, բայց այդպես է…Ես էլ եմ ոգևորված զգացմունքային գրառում կատարել, այն կապել ցեղասպանության հետ, սակայն իրականությունը դա է…

Ցավոք… Դե արի ու երաժշտության` մարդկանց զգացմունքային դաշտի վրա ունեցած ազդեցության և նեյրոլինգվիստիկայի դերին մի հավատա…»,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ