11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2015

Ապրիլի 24-ին Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club-ի բոլոր մասնակիցների հետ կգան Երեւան /վիդեո/

Հայտնի հումորիստ, «Comedy Club» ակումբի անդամ Գարիկ Մարտիրոսյանը «ՌուսԱրմԻնֆո» կայքին հարցազրույց է տվել, որում ասել է, որ ապրիլի 24-ին ընկերների հետ անպայման գալու է Հայաստան: Նա ասել է, որ Երեւան կգա «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների, սցենարիստներ, պրոդյուսերների, խմբագիրների հետ: «Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ  հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,- ասել […]

Զավեշտալի դեպք՝ պարգևատրման արարողության ժամանակ. Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանինը /վիդեո/

Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսը արժանացան մեդալի. Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների, հայտնում են Հայաստանի Սամբոյի […]

Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ:  Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ:  Հիվանդության հետագա տարածումը և այլ հիվանդների վաղաժամ […]

Ցեղասպանության ճանաչման գործընթացը ձնագնդիի էֆեկտ է ունենալու. քաղաքագետ

Աշխարհում սկսել են ավելի շատ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին ու դատապարտել Թուրքիային: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող պետությունների թիվը ավելանալու է: Նա նշեց, որ ճանաչման գործընթացը ձնագնդիի էֆեկտ է ունենալու: «Թուրքիան չունի լծակներ դրանց դեմ պայքարելու: Եթե Չավուշօղլուն շտապ մեկնում է […]

Անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին և 19-ի […]

«Ամպագորգոռ հայտարարություն անելու փոխարեն պետք է գործ անել» /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են գազամատակարարման հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ արված առաջարկները մանրամասն ուսումնասիրել, հետևողականորեն մոնիթորինգի ենթարկել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Նա նշեց, որ գազի որակի, գնի, սպառողների մոտ եղած մի շարք հարցերի պատասխանները միայն այդ միջոցով, ինչպես նաև կառավարության […]

ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանն առաջնորդվել է պետական շահով. Էդուարդ Շարմազանով

Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ապրիլի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ հանդիսավոր լիագումար նիստի ավարտից հետո, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ԱԺ փոխնախագահն […]

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին  հայտնի է դարձել Իսպանիայում Հայաստանի դեսպանության  ֆեյսբուքյան էջից:  «Այսօր՝ ապրիլի 17-ին, Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն», – ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: 

Սպիտակ-Երևան ճանապարհին զինվորական մեքենա է շրջվել ձորը. ժամկետային զինծառայող է զոհվել

Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց: Երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի