22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեղասպանության ճանաչման գործընթացը ձնագնդիի էֆեկտ է ունենալու. քաղաքագետ

Աշխարհում սկսել են ավելի շատ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին ու դատապարտել Թուրքիային: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող պետությունների թիվը ավելանալու է:

Նա նշեց, որ ճանաչման գործընթացը ձնագնդիի էֆեկտ է ունենալու:

«Թուրքիան չունի լծակներ դրանց դեմ պայքարելու: Եթե Չավուշօղլուն շտապ մեկնում է Վաշինգտոն, նշանակում է` կա վտանգ Թուրքիայի համար, որը նրանք փորձում են կանխել»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևին՝ բանախոսը նշեց, որ հիմնական խնդիրը, որ լուծում են նման գործընթացները, Թուրքիայի հնարավոր ակտիվության կանխումն է:

«Թե´ ԵԽ կողմից Ցեղասպանության ընդունումը, թե´ Հռոմի Պապի հայտարարությունը, խոչընդոտ է ստեղծում Գալիպոլիի միջոցառումներին բազմաթիվ երկրների մասնակցության համար: Մենք արդեն դուրս ենք եկել զոհի կարգավիճակից»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ նախորդ տարվա ռազմական գործողություններն ուղղված էին տարածաշրջանում Ցեղասպանության խնդրից ուշադրությունը շեղելուն: Թուրքերը հաշվարկում էին, որ ո՞վ պետք է մտածի 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին, եթե ներկայում կա պատերազմի հավանականություն:

«Սակայն այդպես չեղավ: Նրանք տեսան, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է Հայոց ցեղասպանության խնդրի վրա: Հասկանում են, որ Ցեղասպանության խնդիրը չի սահմանափակվում հայ-թուրքական հարաբերություններով, կան նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Հետևաբար` Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից»,- ասաց նա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ