05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Ապրիլի 24-ին Գարիկ Մարտիրոսյանը Comedy Club-ի բոլոր մասնակիցների հետ կգան Երեւան /վիդեո/

Հայտնի հումորիստ, «Comedy Club» ակումբի անդամ Գարիկ Մարտիրոսյանը «ՌուսԱրմԻնֆո» կայքին հարցազրույց է տվել, որում ասել է, որ ապրիլի 24-ին ընկերների հետ անպայման գալու է Հայաստան: Նա ասել է, որ Երեւան կգա «Comedy Club»-ի բոլոր մասնակիցների, սցենարիստներ, պրոդյուսերների, խմբագիրների հետ:

«Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է գալու ТНТ  հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,- ասել է նա:

 Գարիկ Մարտիրոսյանը նշել է նաեւ, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Comedy Club» հումորային հաղորդումը չի հեռարձակվի, փոխարենը կցուցադրվի 10 րոպեանոց տեսահոլովակ, որում հեռուստաալիքի աստղերը կպատմեն 1915թ. ողբերգական դեպքերի մասին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ