15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ամպագորգոռ հայտարարություն անելու փոխարեն պետք է գործ անել» /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են գազամատակարարման հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ արված առաջարկները մանրամասն ուսումնասիրել, հետևողականորեն մոնիթորինգի ենթարկել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 

Նա նշեց, որ գազի որակի, գնի, սպառողների մոտ եղած մի շարք հարցերի պատասխանները միայն այդ միջոցով, ինչպես նաև կառավարության ու տնտեսական հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում կարող են տրվել: «Այլ հայտարարությունները՝ հինգ տոկոսով նվազեցնել կամ քսան տոկոսով, դա պառլամենտի կամ քաղաքական ուժի լուծման խնդիրը չէ, դա մասնագիտական և ամբողջ համակարգային խնդիր է, որ պետք է լուծվի այդ առաջարկներն իրացնելու արդյունքում, այլ ոչ թե մեկ հայտարարություն անելու միջոցով»,-ասաց նա: «Փոխարենը ամպագորգոռ հայտարարություն անելու փոխարեն պետք է գործ անել»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել գազի սակագնի նվազման մասին նախագիծ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ