11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2015

Վովան թուրքերին հավասար սրտնեղած է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը պատասխանել է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանին: «Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանին պետք է Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենք։ Կհարցնեք՝ ու՞մ դեմ եք կիրառելու։ Դե, օրինակ, ժամանակին քաղաքական ներկապնակի մեջ մի լավ լղոզված, բայց այդպես էլ երիտասարդ կադր մնացած Վովա, նույն ինքը Վլադիմիր Կարապետյանի։ Վաղուց արդեն սովորական են դարձել նրա գարնանային սրացումներով […]

«Գորշ գայլերը» սպառնում են… վիրավորված է օլիգարխներից /վիդեո/

Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն  Գևորգյանը վիրավորված է հայ մեծահարուստներից: Սրապիոնը ծրագրել էր 100 մետրանոց եռագույն դրոշը ծածանել Արարատի գագաթին, սակայն ֆինանսական աջակցություն չգտնելով` ստիպված է հրաժարվել նախապես ծրագրավորված արշավից: Henaran.am-ի հետ զրույցում Գևորգյանը նկատեց, թե ամեն բան անում է հանուն հայրենիքի, չնայած ամեն քայլափոխի իր կլյանքին վտանգ է սպառնում. […]

Ազգային ժողովի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյաայցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ  ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին: Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

«Մի վիթխարի աշխարհ է բացվում մեր գրականության առջև»

«Շատ մեծ երևույթ է այն, ինչ որ կատարվել է: Տիեզերական սրբերի շարքին դասելն իր հետ բերում է մեր հոգևոր արժեքների, մշակույթի վերանայում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով Գրիգոր Նարեկացուն՝ տիեզերական եկեղեցու վարդապետի կոչում տալու մասին: Նա նշեց, որ Նարեկացին շատ պարկեշտ ու համեստ մարդ է եղել, եղել է իր ժամանակի հսկաներից […]

Վատիկանն իր վրայից նետեց 100-ամյա հոգեբանական ծանրությունը. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը թուրքական «karar.com» լրատվակայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկո 1-ին Պապի ելույթին, որի ընթացքում նա ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի հանդեպ է կատարվել», գրում է Ermenihaber.am-ը: Մահչուփյանը նշել է, որ այն դեպքում, երբ Բոսնիայի Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են […]

Հռոմի պապի խոսքը ուղղված է նաև թուրքական հասարակությանը` ապաշխարհելու իմաստով

Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ արձագանքելով Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության 100 ամյա տարլիցի առիթով մատուցված պատարագին և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտնի ելույթին ասել է, որ Հռոմի պապը շրջանցելով իր լիազորությունները մտնում է քաղաքական դաշտ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը անդրադառնալով այս հայտարարությանը նկատեց.«Հռոմի պապը լինելով […]

Դրամաշնորհ Գերմանիայի դեսպանատնից

 Երևանում Գերմանիայի դեսպանությունը 2015թ․ապրիլի 14-ին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ կնքեց պայմանագիր՝ այդ հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականին մարդու իրավունքների ոլորտում «Ներազդել կանանց իրավունքների օրակարգի վրա» ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցության մասին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը աջակցություն կցուցաբերի այս ծրագրին 33․000 եվրոյի չափով դրամաշնորհի միջոցով։  Ծրագիրը հետապնդում է երեք հիմնական նպատակ․   –         ՄԱԿ-ի […]

Երևանաբնակ վետերաններն այցելել են ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Հանդիսավոր միջոցառումների համատեքստում երևանաբնակ վետերանների պատվիրակությունը մեկնել է ԼՂՀ: Երևանի քաղաքապետարանից պատվիրակության անդամներին ճանապարհել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ու Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Եռօրյա այցի ընթացքում  վետերաններին կհյուրընկալեն ԼՂՀ նախագահ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի