11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2015

«Հատուցման գինը». գիրք Ցեղասպանության հետևանքով հայերի կրած նյութական կորուստների մասին

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Հատուցման գինը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատմատնտեսագիտական վերլուծություն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած նյութական կորուստներին: Կատարվել են տնտեսական վերլուծություն և նյութական կորուստների մերօրյա համարժեքության հաշվարկ: Այս թեմատիկայով նման ծավալուն աշխատություն հրատարակվում է առաջին անգամ: Գրքի հեղինակը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանն է: […]

«Միկան» դուրս եկավ Հայաստանի Գավաթի եզրափակիչ

Ապրիլի 15-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան հանդիպումը՝  «Բանանց»-«Միկա» 1:3 (1:1)  Երևան, «Բանանց» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Միգել Պեդրո Լոպես, 1 («Բանանց»), Արտակ Գրիգորյան, 23, Տիգրան Բարսեղյան, 54, Գևորգ Կարապետյան, 90+1 («Միկա») Առաջին հանդիպումը՝ 2:1

ԱՊՀ տարածքում միայն հայկական դրամն է ամրապնդել իր դիրքերը

Չնայած նրան, որ ԱՊՀ երկրներից ճնշող մեծամասնության մոտ ազգային արժույթները արժեզրկվել են, սակայն կան արժույթներ, որոնք դրական ազդանշաներ են ցույց տալիս: Իրականում ուկրաինական գրիվնյան հակառեկորդային շեմն անցել է` արժեզրկվելով առնվազն կիսով չափ: Ըստ Ուկրաինիայի Forex Club-ի, Ադրբեջանում ազգային արժույթն արժեզրկվել է 33.7 %-ով, Թուրքմենստանում` 22.8 %: Սա պայմանավորված է եղել առաջին հերթին  համաշխարհային շուկայում նավթի […]

Շարունակվում է հարկային օրենսդրության բարեփոխումների քննարկումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները: Մասնավորապես, ներկայացվել են աշխատանքային խմբի իրականացրած վերլուծության արդյունքները, որի շրջանակում ուսումնասիրվել են ՀՀ գործող հարկային օրենսդրության խնդիրները, և մշակվել է բարեփոխումների առաջարկությունների փաթեթ: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ոլորտների առաջարկվող փոփոխությունները:  […]

Մենք պետք է միասնաբար պայքարենք ոչ միայն Ցեղասպանությունը դատապարտելու, այլեւ թուրքական ժխտողականությունը քրեականացնելու ուղղությամբ. ԱԺ փոխնախագահ

 ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 15-ին հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ մի […]

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի նամակը Կարել Շվարցենբերգին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակ է հղել Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Կարել Շվարցենբերգին:  «Հարգարժան պարոն Շվարցենբերգ, գոհունակությամբ տեղեկացանք այն մասին, որ սույն թվականի ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի վերաբերյալ: Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Բուռնազյան, Միչուրին, Լիսինյան, Գլինկա, Երկաթգծի, Աճեմյան, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի նրբանցքի, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի 12-80, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի