11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Գորշ գայլերը» սպառնում են… վիրավորված է օլիգարխներից /վիդեո/

Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի հիմնադիր նախագահ Սրապիոն  Գևորգյանը վիրավորված է հայ մեծահարուստներից: Սրապիոնը ծրագրել էր 100 մետրանոց եռագույն դրոշը ծածանել Արարատի գագաթին, սակայն ֆինանսական աջակցություն չգտնելով` ստիպված է հրաժարվել նախապես ծրագրավորված արշավից:

Henaran.am-ի հետ զրույցում Գևորգյանը նկատեց, թե ամեն բան անում է հանուն հայրենիքի, չնայած ամեն քայլափոխի իր կլյանքին վտանգ է սպառնում.

«Ես մահն իմ աչքի առաջ եմ ունեցել: Ապրիլի 2-ին ես Համբուրգում էի ու կողքովս անցնող երիտասարդը ինձ գորշ գայլերի խմբավորումը ներկայացնող նշան ցույց տվեց: Դա նշանակում է, որ «գորշ գայլերը» ինձ հետևում են: Ես նկատել եմ, որ նրանք ինձ հետևում են նաև համացանցում ու նրանց ղեկավարը՝ Հասան Օկտավան հավանում է իմ նկարները»,-պատմեց Սրապիոնը և հավելեց, որ դեռևս նախորդ անգամ Արարատի գագաթ բարձրանալիս ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ է ստացել: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ