12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Տասը պատճառ, թե ինչու պետք է նախագահ Օբաման Ապրիլի 24-ին այցելի Հայաստան

Սերժ Սարգսյանը Ապրիլի 24-ին Երևան է հրավիրել մի շարք երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար: Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, թե արդյոք նախագահ Օբաման պատրաստվում է այցելել Հայաստան այս մեծաշուք առիթով: Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1.5 […]

Երկու երկրաշարժ է գրանցվել

      Մարտի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է երկու երկրաշարժ: Մարտի 24-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.7) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքից 14 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժն զգացվել է Ստեփանավան քաղաքում, Ուրասար և Կաթնաղբյուր գյուղերում` 4-5 բալ ուժգնությամբ, Լոռի Բերդ և Ամրակից գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ: Նույն […]

«Տղաս ո՞ւր է Եփրատը »

Մարտի 28-ին` ժ. 19.00-ին` Մոսկվայի Տանը տեղի կունենա «Տղաս ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պրեմիերան, իսկ ժամը 18.00-ին՝ կկայանա ֆիլմի ստեղծագործական խմբի մամուլի ասուլիսը: Ֆիլմը անրադառնում է ցեղասպանության թեմային:  Գլխավոր դերերում՝ Վիգեն Ստեփանյան և Ռուբեն Փաշինյան:   Կարճամետրաժ, խաղարկային կինոնկար է, տևողությունը՝ 15 րոպե:  Սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր՝ Ռուբեն Փաշինյան: Բեմադրող օպերատոր՝ Հակոբ Կարանֆիլյան: […]

25 հազար դրամի փոխարեն՝ 50 հազար դրամ

Կառավարությունն այսօր որոշեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ նախկին 25 000 դրամի փոխարեն սահմանել 40 000 հազար դրամ: Նշենք, որ 2015 թվականի մարտ ամսվա վճարման ցուցակների համաձայն՝ ամենամսյա պատվովճար ստանալու իրավունք ունեցող անձանց թվաքանակը կազմում է շուրջ 1100 անձ: Նախագիծը գործադիրին ներկյացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանին վարչապետ Հովիկ Աբրահամայնն առաջարկեց […]

Սա ընդամենը Ժիրինովսկու կարծիքն է. Դավիթ Բաբայան

«Մենք պետք է հանգիստ վերաբերենք ցանկացած այդպիսի կարծիքի: Նախևառաջ սա պաշտոնական Ռուսաստանի, պաշտոնական Մոսկվայի կարծիքը չէ, սա ընդամենը Ժիրինովսկու կարծիքն է, ով պարբերաբար ինչ-որ հայտարարություններ է անում»,-Asekose.am-ի թղթակցին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն մտքին, ըստ որի` Ղարաբաղը պետք է հայտարարել Մոսկվային հպատակ տարածք: Շարունակելով […]

Էլի զենք ու զինամթերք

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Ջիվան Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ականանետի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 38 փամփուշտ: *** Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Սահակ Ա.-ն կամավոր հանձնել է ձեռքի նռնակ` առանց պայթուցիչի, 5,45 տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ: *** Ոստիկանության Մեծամորի […]

Մահացել է դիվերսիայի հետևանքով ծանր վիրավորված զինծառայողներից մեկը

Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դոլարը կրկին կբարձրանա. Ժամանակ

«Թեեւ վերջին շրջանում տպավորություն էր, որ փոխարժեքը քիչ թե շատ կայունացել է, եւ նախորդ ամիսների ցնցումները չեն կրկնվելու, սակայն այս օրերին որոշ բանկեր կրկին անցել են նոյեմբերի վերջի եւ դեկտեմբերի գործելաոճին: Այսինքն այս կամ այն պատճառով խուսափում են վարկեր տրամադրել, գրում է Ժամանակը:  Որոշ տեղեկություններով՝ ապրիլի 24-ի հետո դրամը կրկին կարժեզրկվի, իսկ դոլարը կբարձրանա: Նույն […]

Հրաժարվում են քաղաքացիությունից. Հայոց աշխարհ

Հայոց աշխարհը տեղեկացնում է, որ վերջին երկու տարիներին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը ավելացել է շուրջ 4 անգամ: Ոստիկանության տվյալներով, եթե 2012 թվականին Հայաստանի անձնագրից հրաժարվել էին մոտ 550-ը, ապա 2014-ին այդ թիվը հասել է 2180-ի:  Պատճառը ռուսական օրենսդրության վերջին փոփոխություններն են, որոնք պարտադրում են հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: Հրաժարվողների մի մասն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի