26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա ընդամենը Ժիրինովսկու կարծիքն է. Դավիթ Բաբայան

«Մենք պետք է հանգիստ վերաբերենք ցանկացած այդպիսի կարծիքի: Նախևառաջ սա պաշտոնական Ռուսաստանի, պաշտոնական Մոսկվայի կարծիքը չէ, սա ընդամենը Ժիրինովսկու կարծիքն է, ով պարբերաբար ինչ-որ հայտարարություններ է անում»,-Asekose.am-ի թղթակցին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն մտքին, ըստ որի` Ղարաբաղը պետք է հայտարարել Մոսկվային հպատակ տարածք:

Շարունակելով թեման` Դավիթ Բաբայանը նշեց, որ նախկինում էլ Ժիրինովսկին հայտարարել էր, որ պետք է ծովից ծով Հայաստան լինի.

«Մենք չպետք է Ժիրինովսկու  վերջին ասածն ընդունենք որպես Մոսկվայի  մոտեցում և սկսենք քննադատել կամ հակառակը: Սա ուղղակի մեկ մարդու կարծիք է, իսկ ամեն մարդ կարող է ունենալ իր սեփական դիրքորոշումը, ինչը չի նշանակում, որ դա վաղը կլինի արտաքին քաղաքական ուղղվածություն: Մեզ համար ամեն ինչ պարզ է. Արցախի Հանրապետությունն անկախ, ինքնիշխան պետություն է, և մեր պետականությունը հիմնված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վրա: Մենք մի հայրենիք ենք` երկու պետություն. սա կա և այդպես էլ կմնա»: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին` ասելով. «Այս խնդիրը հեշտ չէ լուծել: Եթե Ղարաբաղը տրվի Ադրբեջանին, հայերը կնեղանան: Եթե պահպանվի ներկայիս ստատուս-քվոն, ապա դուք կնեղանաք (ադրբեջանցիները): Հետևաբար, կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Մոսկվայի ենթակայության տակ անցնի»,-իր խոսքը եզրափակեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ