12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

«Եթե ուժ կիրառվի՝ մենք էլ ուժ կկիրառենք…» /վիդեո/

Արդեն 8 տարի է, որ Տերյան փողոցի 3 շենքերի բնակիչները պայքարում են: Նրանք բողոքում են գործարար Սամվել Մայրապետյանի ապօրինությունների դեմ: «Ոտնահարվում է բնակչի իրավունքը: Կա փաստաթուղթ, որտեղ բացառիկ գերակա և հանրային շահ ընդունելու դեպքում կառուցապատողի և կառավարության միջև կնքվում է պայմանագիր»,-մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամ, շենքերից մեկի բնակիչ Վարդան Գերավետյանը: Գերավետյանը […]

Մուլտֆիլմ` Պուտինի «անհետացման» մասին /վիդեո/

Մինչ օրեր առաջ ողջ աշխարհը գուշակում էր, թե ուր կարող է անհետացած լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նորվեգացիներն այս թեմայով հետաքրքիր մուլտֆիլմ են նկարահանել: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի որ չերեւաց հասարակության առաջ, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվել:

Տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր:

Վարչապետը ծանոթացել է սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիայի գործունեությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա: Կառավարության ղեկավարը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել փորձագիտական աշխատանքների ընթացքին, գործունեությանը և ձեռքբերումներին: Լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց […]

Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում. Բիշարյան

«Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին ՕԵԿ-ը դեմ է, քանի որ դրանով պարտադրվում է 12-ամյա կրթությունը և առաջարկում է նախագիծն անժամկետ հետաձգել: «Աղջիկ երեխա է, ուզում է, 18 տարի սովորի ու ամուսնանա, էտ ո՞նց եք պատկերացնում, պետք է գնա՞, Կառավարության թույլտվությունը վերցնի՞, որ ամուսնա»,-Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին հարցրեց Հեղինե Բիշարյանը: […]

Եկեղեցուց դուրս փրկություն չկա, Օրվա խորհուրդը

Եկեղեցին է պահապանը աստվածպաշտության մեծ խորհրդի, որ հիմքն է քրիստոնեական կյանքի: Այնտեղ ենք մենք զգեստավորվում հավիտենական կյանքի հույսով, գտնում մեր հոգևոր կյանքի դարմանը և Կենաց Հացը (տես՝ Հովհ. 6: 35): Եվ Եկեղեցուց դուրս փրկություն չկա. այն է մեր պատսպարանը, այն է մեր հույսը և զորությունը: Եզեկ. 37: 1-14 Ա Տիմ. 3: 14-16 Մարտի 26, Օրվա […]

Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Նշենք, որ դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, կարեւորում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում: Արդյունավետ գնահատելով դեսպանի գործունեությունը՝ Գալուստ Սահակյանը […]

Կրթության նպատակը դարձել է ոչ թե կրթություն ստանալը, այլ քննություն տալը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կողմ է կրթական համակարգում բարեփոխումներ անելու գաղափարին, սակայն, միևնույնն է, հարցեր ունի նախագծի հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին։ Այս մասին նա նշեց այսօր Կրթության մասին օրենքի քննարկման ժամանակ, որը նախատեսում է տասներկուամյա կրթությունը դարձնել պարտադիր: Պատգամավորը նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ էլ վառ փոփոխություններ էին ակնկալվում, սակայն այդ […]

Բոլոր բարեկամներին գնդակահարել են 7-ամյա աղջկա աչքի առաջ

Սառա Ղուկասյանի պատմությունը Խավլագյուղ Սառան 7 տարեկան է եղել, երբ իրենց գյուղը տեղահանվել է: Նրա հարևաններին ու բարեկամներին հենց աչքի առաջ են գնդակահարել: Նա մնում է բոլորովին միայնակ: Նրանտանում են մի թուրք աղայի տուն, որտեղ 45 հորթ է արածեցնում, գրում է armeniangenocide100.org-ը: Սառա եօթը տարեկան էր, երբ գիւղը (Խաւլագիւղ) կը տեղահանուի։ Իր պարագաները իր աչքերաւն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի