20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բոլոր բարեկամներին գնդակահարել են 7-ամյա աղջկա աչքի առաջ

Սառա Ղուկասյանի պատմությունը

Խավլագյուղ

Սառան 7 տարեկան է եղել, երբ իրենց գյուղը տեղահանվել է: Նրա հարևաններին ու բարեկամներին հենց աչքի առաջ են գնդակահարել: Նա մնում է բոլորովին միայնակ: Նրանտանում են մի թուրք աղայի տուն, որտեղ 45 հորթ է արածեցնում, գրում է armeniangenocide100.org-ը:

Սառա եօթը տարեկան էր, երբ գիւղը (Խաւլագիւղ) կը տեղահանուի։ Իր պարագաները իր աչքերաւն առջեւ հրացանազարկ կ՚ըլլան։ Կը մնայ մինակ, եւ քարի մը վրայ նստած՝ կաւ լայ։ Մարխաթուն Քորոն զինք կը տանի թուրք Սարօ աղայի տունը, ուր ան սպասուհի էր։ Սառա կը սկսի Սարօ աղայի 45 հորթերը արածել։ Մարխաթուն տան գործերավ կը զբաղէր եւ իր երկու թոռներուն կը նայէր։ Անոր երկու հարսերը՝ Զմոյ եւ Մարիամ ցորենի արտերը կ՚աշխատէին։ Մարխաթուն իր բոլոր ստացուածքը տուած էր Սարօ աղային։ 

Մարխաթաւնի որդին եւ Սառայի երկու մօրաքրորդիները դաշտերուն մէջ փախստական կը պահուըտէին։ Սարօ աղայի տղան կը սպաննէ Մարխաթաւնի արդին՝ Կարապետը։ Մարխաթաւն երբ դիակը գտնելավ կ՚ողբայ անոր վրայ, Սարօ աղա ասիկա տեսնելավ՝ անմիջապէս ծառէն կը կախէ Մարխաթունը։

Սարօ աղա այս կիները ծեծելով կը տանի Մեզրէ՝ տարագրուելու համար։ Զմոյի տղան՝ ութը տարեկան Սարգիսը եւ Սառա կը փախչին Նուր Ալի կոչուած տեղը, ուր կը մնային Սառայի հարսը եւ քոյրը։ Սւելի ուշ, Սարգիս Տերսիմի ճամբով կը փախչի դէպի Ռաւսաստան։ Երբ աւետարանական հայոց ներում կու գայ, Սառա կը վերադառնայ գիւղ, ուր 120 հայեր կը գտնէ։ Ապա Հալէպի ճամբով Սմերիկա կ՚անցնի 1924-ին։ 

Վահէ Հայկ, «Խարբերդ Եւ Անոր Ոսկեղէն Դաշտը – Յուշամատեան Պատմական, Մշակութային Եւ Ազգագրական», Նիւ Եորք, 1959, 1500 էջ: Քանի մը գազանային էջեր – Տիկ. Սառա Ղուկասեան (նախկին Սառա Վարդանեան) կը պատմէ, գրի առաւ՝ Տոքթ.Յարութիւն Թումաճեան, էջ 1450 – 1451:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ