11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովի նախագահն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Նշենք, որ դեսպանը խորհրդարան էր այցելել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ԱԺ նախագահը փաստել է, որ խորհրդարանը մշտապես համագործակցում է դեսպանատների հետ, կարեւորում նրանց դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Արդյունավետ գնահատելով դեսպանի գործունեությունը՝ Գալուստ Սահակյանը մաղթել է նրան հաջողություններ դիվանագիտական աշխատանքի ընթացքում:

Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է Հայաստանում իր գործունեության ժանակահատվածը եւ խորհրդարանի հետ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպանը հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ բարգավաճում՝ նշելով, որ մեկընդմիշտ կմնա հայ ժողովրդի բարեկամը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ