09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Կրթության նպատակը դարձել է ոչ թե կրթություն ստանալը, այլ քննություն տալը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը կողմ է կրթական համակարգում բարեփոխումներ անելու գաղափարին, սակայն, միևնույնն է, հարցեր ունի նախագծի հիմնական զեկուցող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին։ Այս մասին նա նշեց այսօր Կրթության մասին օրենքի քննարկման ժամանակ, որը նախատեսում է տասներկուամյա կրթությունը դարձնել պարտադիր:

Պատգամավորը նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ էլ վառ փոփոխություններ էին ակնկալվում, սակայն այդ խոստումները միայն թղթի վրա մնացին: «Առաջին մտահոգությունն անվանեմ բովանդակային կոմպոնենտ։ Մենք ասում ենք, որ 12-ամյա ծրագիրը մեզ մոտ ձևավորված է և գոյություն ունի, սակայն արդյո՞ք ունենք բովանդակային ծրագիր՝ մեր ցանկալի ուղղությունները զարգացնելու համար։ Բացի դա, մի կողմից լավ է, որ մի առարկայից մի քանի դասագրքեր կան, սակայն պրոբլեմն այն է, որ երեխան մի դպրոցից այլ դպրոց տեղափոխվելուց անգամ ուսուցչի մատուցման բովանդակության հետ է խնդիր ունենում։

Կարծում եմ՝ կարելի է ունենալ 1,2, 3 ընտրություն, բայց ոչ 10-12»,- նշեց պատգամավորը։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ մենք այսօր միայն ասում ենք, որ ունենք 12-ամյա կայացած կրթական համակարգ, սակայն իրականությունն այլ է, քանզի այսօր կրթության գաղափարախոսությունը փոխվել է։ «Այսօր կրթության նպատակը դարձել է ոչ թե կրթություն ստանալը, այլ քննություն տալը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ բուն կրթություն ստանալը թողնված է բուհերի վրա։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ