11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Սահմանադրական բարեփոխումների շուրջ

Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` «Ինստիտուցիոնալ /սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Բանախոսներն էին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական բաժնի ղեկավար Վարդան Պողոսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Սեմինարի ընթացքում նախ և […]

Ողորմության աղոթք

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն նրանց հոգիներին։Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես երկնքում եւ երկրի վրա։ Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ […]

Ա. Աշոտյանը մեկնել է Բրյուսել

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Ա. Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության»  կողմից: 

Բախվել են Օպելն ու Միցուբիշին

Մարտի 2-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են Օպել և Միցուբիշի մակնիշի ավտոմեքենաները , կան երկու տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են Օպել մակնիշի (վարորդ Խ. Մ.) 34 […]

Էրդողանի խոսնակը հերքել է Գալիպոլիի մարտերի 100-ամյա միջոցառումների չեղարկման լուրը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` analizmerkezi.com-ին հղումով: Քալընը անդրադարձել է նաև ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) 100 ամյակի միջոցառումների անվավեր ճանաչվելու մասին օրեր առաջ մամուլում տեղ գտած լուրերին: «Չանաքքալեի միջոցառումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ լուրը բոլորովին անհիմն և հնարովի: Դրանում ոչ […]

«Հիասթափությունս անասելի է»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ մարտի մեկին հանրահավաքին: Նոր լսում էի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթը: Բացի մեկ դրվագից՝ հիասթափությունս անասելի է. աչքիս առաջ փլվում է քաղաքական մի հսկա, ով առանց չափազանցության՝ եղել է իմ քաղաքական կումիրը, պատանեկան ու երիտասարդական իմ պատկերացումներում՝ նա նույնացել է […]

Գևորգ Կոստանյանը մեկնել է

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և ԼՂՀ դատախազությունների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի պատճառով ս.թ. մարտի 1-ին ժամը 24.00-ին դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ ջրամատակարարման դադարի սահմանված ժամկետի գերազանցման դեպքում ընկերությունը կտեղեկացնի լրացուցիչ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի